ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Բնությունն ամենաստեղծագործ վարպետն է:
19:26, 23.06.2014
13105 | 0

Բնությու՜ն ...
Ինչքա՜ն իմաստ, ինչքա՜ն խորհրդավորություն, ինչքա՜ն չասված խոսքեր, ինչքա՜ն պարզություն և մաքրություն կա այս բառի մեջ...
Բնությունը այն եզակին է, որին կարելի է նայել անդադար: Նայելով կզգաք բնության շունչը, խոսքը, ինչու չէ նաև մի ակնթարթ Ձեզ կթվա, թե բնությունը նույնպես ունի խոսելու ունակություն, բայց ոչ բոլորը կարող են հասկանալ դա, ոչ բոլորը կարող են տեսնել նրա ուժը...
Բնության ուժն անսահման է ...
Բնությունը կատակներ չի ճանաչում, այն միշտ ճիշտ է, միշտ լուրջ, միշտ խիստ է .սխալներն ու թյուրիմացությունները գալիս են մարդուց:
Բնության հանելուկների շնորհիվ է, որ մարդկությունը շարունակում է ապրել: Բնությունը մեզ օժտել է բանականությամբ, որպեսզի մենք փորձենք ողջ կյանքի ընթացքում կռահել նրա հանելուկները...
Ինձ համար բնությունը կատարելություն է ...
Ես զարմացել եմ և միշտ կզարմանամ բնության անսահման գեղեցկության վրա: Ուշադիր նայելով այդ գեղեցկությանը, յուրաքանչյուրի հոգին կլցվի անսահման բարությամբ, պարզությամբ և երջանկությամբ...
Մայր բնությունը մեր մոլորակի ամենազորեղ հրաշագործն է...
Չմոռանանք նաև բնության հրաշքների մասին, դրանք շա՜տ-շա՜տ են, բազմազան, գեղեցիկ և գաղտնիքներով լի: Անհնարին է առանձնացնել դրանցից որևէ մեկին, քանի որ յուրաքանչյուրը ներդաշնակ է և չնաշխարհիկ ՝ յուրովի...
Մարդիկ այս ամենը ունենալով, շարունակում են վնասներ հասցնել բնությանը: Յուրաքանչյուր վերացնողը, անխնա բնությունը օգտագործողը հասարակության թշնամին է, իսկ խնայողը ՝ բարեկամը...
Երբ կկտրվի վերջին ծառը, երբ կթունավորվի վերջին գետը, երբ կսպանվի վերջին թռչունը, այդժամ Դուք կհասկանաք, թե ինչ է բնությունը...
Սիրեք բնությունը, պահեք ու պաշտպանեք այն:

Միխայիլ Պրիշվին.

Պահպանել բնությունը նշանակում է պաշտպանել հայրենիքը:

Հեղինակ` Ann
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ann
17:30, 19.08.2014
3356 | 2
22:22, 10.08.2014
9364 | 0
դեպի վեր