ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Երևանյան ամառ»-«Ես հայ եմ» միջոցառում Նոր Նորքի Վերածննդի այգում
15:24, 20.07.2014
3729 | 0
«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանի Վերածննդի այգում այսօր կազմակերպվել էր «Ես հայ եմ» խորագրով միջոցառում, որտեղ իրենց հայեցի կատարումներով, ձեռքի շնորհներով ու հայկական հյուրասիրությամբ ներկայանում էր Նոր Նորքի մշակույթի կենտրոնի մանկավարժական ու աշակերտական կազմը: Տոնական ծրագրին դհոլների խրոխտ հնչուններով ազգային ռիթմեր ու շունչ հաղորդեց «Վահագն» դհոլահարների անսամբլը. երգ, պար, ասմունք, հայկական մանրանկարչության մոտիվներով մետաքսի վրա նկարված զարդանախշեր, ձեռարվեստի ուշագրավ աշխատանքներ, որոնք յուրօրինակ ոճ ու մոտեցում էին հաղորդում մեր ազգային խորհրդանիշերին: Միջոցառման վայրը ևս պատահական չէր ընտրված. Վերածննդի զբոսայգում ասես հայեցին ու հայկականը նորովի էին դրսևորվել: Դարերից եկած հայոց մշակույթի ծաղկումը պետք է ամուր արմատներ ձգի սերունդների ոգում՝ պահպանելով հայի դեմքն ու ազգային տեսակը:
Նկարները՝ այստեղ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր