ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +22 °C Վաղը`+21 °C
ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵՐ ՍԱՀՄԱՆԻՆ.ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ, , ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԸ, ,
18:35, 03.08.2014
4323 | 0

ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԸ ԾՆՈՒՆԴ ԷԻՆ ԵՎ ՄՆԱՑԻՆ ԾՆՈՒՆԴ,

ՎԱՂԸ, ՄՅՈՒՍ ՕՐԸ ԵՎ ՀԱԶԱՐ ՏԱՐԻ ԱՆՑ

ՆՐԱՆՔ ՈԳԵԿՈՉԵԼՈՒ ԵՆ ՄԵԶ՝ ՆՈՐ ՍԵՐՆԴԻՆ, ԱՍԵԼԻՔՈՎ…-Եթե վաղը, մյուս օրը, քսան տարի անց, և հազար տարի հետո, երբ ուրիշը /ոսոխը/ հանդգնի անցնել սահմանը, պղծել մեր հողը, ինչպես դա կատարվեց 1992 թվականի օգոստոսին, երբ նրանց նրանց դեմ ելան մահապարտները, այսօր էլ, 2014 թվականի նույն օգոստոսին, ոսոխի դեմ-հանդիման կանգնած է մահապարտներին արժանի անպարտների նոր սերունդը՝ նոր անուններով, դարձած զինվոր ու ռազմիկ, նոր զենքերով զինավառված, արիացի ոգով ու փորձով թրծված, հաղթանակած:

-Իսկ դուք, անցյալի դասերը չքաղած, չարամտությամբ դաստիարակված ուրիշներդ՝ «պո՜ւկ» … թողած զենք ու զինամթերք՝ թուրքական, իսրայելական, թե սատանայական ծագումով, անմեղ կյանքեր խլելով և արյուն շաղ տալով, խեղված բանականությամբ կփախչեք, ձեր իսկ ազգային սնափառությունը բավարարելու, և ոչինչ չասող չարությունը արդարացնելու ինքնախաբեությամբ… մի անկյուն պահ մտնելու, ճշմարտությունը կոծկելու, և նորից հերթական ինքնաթունավորումով, կարիճի պես պահմտոցի խաղալու համար:

Բայց բավական է, հասկացեք ընդմիշտ, ով էլ որ լինեք, այդ մենք ենք ասում, նոր ռազմիկները, անպարտ մահապարտների անպարտ և խոհեմ զավակները: Խորհեցեք դուք էլ, եթե կարող եք…

-Կռիվը պահմտոցի չէ, որ գտնես, հայտնաբերես թիրախը, բայց շրջվես ու թքես ուրիշ քարի: Կռիվը խոշտանգված կյանքեր ու առողջություն է, սուգ ու շիվար շեներ, անշունչ մանուկներ, որբացած ընտանիքներ, ամայացած բնություն, բնաջնջված կենդանական աշխարհ, անվերադարձ կորուստներ… հավատի և հոգու մեռելոց:

Լավ հասկացեք, մենք ուզում ենք, որ ձեր սերունդն էլ ապրի մեզ հետ համահավասար,

վայելի կյանքի ջերմությունն ու այս աշխարհում համատեղ մյուս ազգերի՝ և հատկապես մեզ հետ երկուստեք, համերաշխ ապրելու մեծագույն երջանկությունը:

Մենք չենք ցանում ատելության կամ վրեժխնդրության սերմը, քանի որ չունենք այն. փոխարենը մեզ տրված է աստծո կողմից այն վստահությունը, որ դարերն ի վեր եկել ու շարունակվում է: Տանջանքով մոռացության տալ և չարթնացնել մեր հին վերքերն ու մեղքերը:

- Իսկ այժմ հարկավոր է երկուստեք ապաշխարել ու թեթևանալ, յուրովի, կորովի ու նորովի սպիտակ շապիկ հագած կյանք մտնել, ու այլևս չկեղտոտել ոչ անցյալի պատմությունը, ոչ էլ հայհոյել բախտին, սրբություններին, գալիքին, և, որ կարևորն է, այս աշխարհը ստեղծած աստծո մարդուն:

-ԵՎ եթե համաձայն եք մեզ հետ, բերեք երկուստեք չանցնենք բարու և չարի սահմանը:

Կրճատենք մեր զորքը, զենքի ու զինամթերքի պաշարը /2-3 և ավելի անգամ/, ցած իջնենք դիրքերից, չեզոքացնենք մեծ վտանգը:

Եկեք հանդիպենք մեկ կլոր սեղանի շուրջ, աղ ու հաց կիսենք, բանակցենք:

Մենք, առողջ մտածողներս, ոչ թե հիշաչար մարդիկ, նախագահներ կամ համանախագահներ:

Մենք պետք է գտնենք համարձակության հնարավոր այն եզրը, որը կոչվում է խաղաղություն, և ոչ թե միայն հարաբերական հրադադար:

Բացենք կոմունիկացիաները, հիմնենք անցակետեր, և քաղաքակիրթ երկրների պես հաղորդակցվենք, և ինչքան անհրաժեշտ լինի՝ պետք է սպասենք քաղաքական հանգուցալուծման: Հանգուցալուծում, որին կնպաստենք մենք, մեր սերունդը, խաղաղ ու հանգիստ և առողջ բանավեճի միջոցով, քայլ առ քայլ բացելով գիտության, կրթության, սպորտի և առևտրի կենսական ճանապարհները:

Այսպիսով հնարավորություն կստեղծենք մեր տարածաշրջանը, հարևան մյուս երկրների հետ զարգացնել և ամրացնել այն խաղաղ գոյակցությամբ:

Ճիշտ է, այս ամենի կենսագործման համար շատ ժամանակ է պետք: Բայց ով չի չափում, նա չի կտրում, ՙ և ոչինչ ձեռք չի բերում: ՈՒրեմն, բերեք ցանենք Աստծո կողմից տրված բարության սերմը, որպեսզի քաղենք խաղաղ ապրելու, և համընդհանուր խաղաղության ցանկալի բերքը:


«ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
23:31, 25.04.2018
5055 | 0
14:55, 19.02.2018
5266 | 0
17:32, 11.01.2018
5048 | 0
դեպի վեր