ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+24 °C
ԱՆՈՒՆՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՆ, ԵՍ ՏԵՂՅԱԿ ՉԵՄ, - ասում է Մ. Աբրահամյանը
12:57, 10.08.2014
1119 | 0

Ներքոհիշյալ գրությունը՝ ՀՀ Մասիսի շրջանի Հովտաշատ գյուղի բնակիչ Միսակ Աբրահամյանի ստորագրությամբ, «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ գրասենյակում ստացանք օրերս:

Նախկին ազատամարտիկը հուզված էր:

Պատմեց, որ «Հրապարակ» թերթում նախորդ օրը իր անվան օգտագործմամբ տպագրվել է հոդված, որտեղ իր անվամբ նշված «փաստերը» իրականության չեն համապատասխանում, և ինքն արդեն հերքում տպագրելու պահանջով գնացել է թերթի խմբագրություն:

ԵՎ, քանի որ մեր օրերում, ազատ կոչված մամուլում հնարավոր է հանդիպել ամեն տեսակ անակնկալների, ցանկացավ հերքման տեքստը ներկայացնել նաև մեզ, խնդրելով որ մենք նույնպես այն տարածենք:

Չնայած Արծիվ մահապարտները հիշյալ հոդվածին արդեն արձագանքել են, կատարում ենք ազատամարտիկ որդիների ազատամարտիկ հոր խնդրանքը.


Հերքում

Ես՝ ՀՀ Մասիսի տարածքի Հովտաշատ գյուղի բնակիչ Միսակ Աբրահամյանս, դիմում եմ «Հրապարակ» թերթի խմբագրությանը, որպեսզի հերքում տպագրեն ս.թ. օգոստոսի 6-ի համարում տպագրված «Փրկարար գեներալ Պետրոսյանը փրկում է ընդերքի ջրերը» վերնագրով հոդվածի վերաբերյալ։

Ես չեմ ճանաչում ոչ հոդվածի հեղինակին, երբեք ոչ մեկին նման պատմություն չեմ արել, որովհետեւ նման բան չի եղել։

Սա թյուրիմացություն է։ Չգիտեմ ով կամ ոնց է հնարել, բայց իմ անունն է այնտեղ շոշափվում։

Պահանջում եմ հերքել իմ մասով գրված բոլոր տեղեկությունները Ա. Պետրոսյանի եւ Ա. Ֆիդանյանի վերաբերյալ։ Մնացածին էլ չեմ հավատում, որովհետեւ ես էլ եմ ազատամարտիկ եւ լավ գիտեմ, թե ով ով է։

Միսակ Աբրահամյան

07.08.2014թ.

Հ.Գ.-
Մեր կողմից ավելացնենք միայն, որ թե գեներալ Պետրոսյանը, թե մյուս ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԸ կարևորում են նախ հայոց սահմանների անձեռնմխելիությունն ու ժողովրդի անվտանգության ապահովումը, և ինչպես 1992թ.-ին, այնպես էլ հիմա՝ 22 տարի անց, պատրաստ են կատարելու հայրենիքի նվիրյալ զինվորի իրենց պարտականությունը: Իսկ թե ազատ խոսքի իրավունքն ինչպես կօգտագործեն այլոք, թողնում ենք իրենց հայեցողությանը:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
23:31, 25.04.2018
5055 | 0
14:55, 19.02.2018
5266 | 0
17:32, 11.01.2018
5046 | 0
դեպի վեր