ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+20 °C
ՈՒՂԵՐՁ ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻՆ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ, ՀԱՅ ՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ
10:58, 15.08.2014
4211 | 0

Հարգելի մահապարտներ, հայոց բանակի զինվորներ, հայ մարտիկներ.

Ինչ խոսք, մահապարտների օրը, առաջին հերթին մեզ՝ մահին պարտության մատնող հայ մարտիկ-մահապարտների և մեր ազգի համար է, ոչ թե պատմական ժամանակաշրջանի կամ հիշատակելու և հաշվետվություն տալու:

Այսօր մենք վերստին կոչ ենք անում մեր զինակից, բանակակից, մասնակից ընկերներին` համախմբվել մեկ դրոշի` ազգային դրոշի ներքո, մեկ բանակի` հայկական, մեկ պետության` Հայաստանի Հանրապետության մեջ: Սիրահոժար շփվել հասարակության բոլոր շերտերի մութ և լույս կողմերի հետ: Մեկ անգամ ևս գնահատել, վերագնահատել անցածը, տեղում չդոփել, այլ քայլել առաջ:

Ես հակիրճ նորից ուզում եմ վերագնահատել մահապարտների դերը և այսօրվա նրանց կեցությունը, մի խոսքով մահապարտների խորհուրդը: Դեռևս Վազգեն Սարգսյանն է ասել. «Տարբերություն չկա, թե ազգը, եթե իհարկե նա ազգ է, դա լինի 2-3 միլիոն, թե 200-ից 300 միլիոնանոց, եթե իր մեջ գտնի գոնե հաստատակամ 400-500 մահապարտներ, մարտիկներ, մեկ համոզմունքով լի, չի պարտվի թե՞ վճռական մենամարտում, և թե՞ հետագայում»: Այստեղ միայն նրանց կարող են խոչընդոտել յուրայինների անտարբերությունը, սերնդի անտեղյակությունը և այլ կեղծ պատմություններ:

Ամեն ազգ իր կռիվը պետք է տա մինչև վերջ, ոչ թե զբաղվի ինքնաճանաչողության ժամանակավրեպ պեղումներով` ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ է եղել, ինչու՞... հարցապնդումներով, այլ ազգովի ցեղվել, ևս մի անգամ հանրաճանաչ դառնալ, ստեղծագործական և մարտավարական համամարդկային թեկուզ մեկ ծրագիր մինչև վերջ տանել, չհոգնել, ինչպես դա արեցին մահապարտները կյանքի գնով:

Հիմնական խնդիրը, որի դեղատոմսը մեր ազգը բազմիցս գտել է, երբ նայել է վերև` ապավինել արարչին, կորցրել, երբ ավարտել է աղոթքը, և փնտրել միայն բազմադարյան մշակույթի մեջ, անաստված ու անզեն մեռած պատմություններ պատմել:

Այժմեականը և իրականը երկրապահի ստեղծումն էր, մահապարտների կռիվը, բանակի կառուցումը և պետության կայացումը: Հիմա ոմանք ուզում են այդ հրաշագործ, երկրապահի, մահապարտների, և հայոց բանակի կայացման և զարգացման պատմությանը անուններ կպցնել, կամ աղավաղել այն: Դա նրանց չի հաջողվի: Լինի դա թուրք, այլ ազգի կամ նույնիսկ «հայ»:

Այսօր մահապարտների 22-ամյա տարելիցին, մահապարտները կոչ են անում վերստին հավաքվել հայոց բանակի շուրջ՝ ազգ, պետություն, բանակ ընդհանուր հասկացողությամբ, դառնալով հայ մարտիկների մեկ ընդհանուր դաշինք, որը սահմանափակում չունի, որը թղթի վրա գրանցած կանոնադրություն չէ, այլ համոզմունք, որ մենք այսօրվա իրականության մեջ պետք է համախմբենք պայմանականորեն ևս նույն 500 գիտակից զինվորների, բանակային և աշխարհազորային մարտիկների, որոնք կարող են միասնաբար կռվել բանակի և պետության համընթաց զարգացման բոլոր զենքերով՝ ազգային, ոգեղեն գաղափարախոսությամբ, ռազմատնտեսական, մշակութային... առողջ ազգային իմաստուն մտածողության, գիտական բարձր տեխնոլոգիաներով զինված պրակտիկ ծրագիր կազմել, ապահովելով բանակի, տնտեսության և պետության առաջընթացը:

Մտքի մեջ, թե սրտի տակ ունեցածը եկեք չպահենք, եղած-չեղածը ի մի բերենք, հրապարակ հանենք և լուսավորենք այն հավատով՝ ժողովրդի և պետության կենսունակ զարգացման համար: Այ սա կլինի այսօրվա մահապարտների խնդիրը:

Թերահավատությունը սեփական ուժերի և ազգի մտավոր կարողությունների հանդեպ, այլ ազգերին գերադասելու, նրանց լեզուն ու բանակը գովաբանելու փոխարեն մեզ անհրաժեշտ է սերմանել հավատ անցած ճանապարհի և գալիքի հանդեպ: Եվ դա, առանց մեր սերնդի, հատկապես պատանիների ու երիտասարդների այսօրվա գործուն մասնակցության անխորհուրդ, անտուն են դառնում... մեր արած վեհ գործերը և սպասվելիք արդյունքները: Բարձրացնենք անցածը, որ բարձրանա և արժեքավորվի գալիքը:

Առանց Արամ Մանուկյանի, Նժդեհի, Անդրանիկի, Վազգենի, Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի պատվիրաններին հետևելու կամ գրքերը բացելու և առաջընթաց ու պետականության բախտը յուրովի տնօրինելու, գործին ծանոթանալու, նորից հետ են վերադառնում ծամծմված, և ոչ թե իրական անկախություն, այլ սուտ «Նժդեհականության», «Անդրանիկության» և «ֆիդայականության»: Չէ՞ որ այսօրվա պատմությունը մի քայլ առաջ է, ուրեմն գտեք այն գիտնականներին, մտածողներին, զորավարներին, ովքեր համարձակ են և նյութապաշտ չեն, տեսեք, ոչ միայն տնտեսական այլ հավատամքի հայեցակարգեր, տեսեք այսօրվա մարտիկի հոգեբանությունը և այն ուսումնասիրող սուրբ հայրերին: Թե չէ Տեր Հովհաննեսի, Պարգև Սրբազանի, Վազգեն Վեհափառի և Գարեգինի, Եղիշեի, Մովսես Խորենացու, Մեսրոպ Մաշտոցի, Թումանյանի, Սևակի, Շիրազի նկատառումները թողած հետ ենք նահանջում, չգիտենալով, որ նրանք են Նարեկացուց և Քուչակից քաղած, թրծված պատմության էությամբ կրողներն ու առաջնորդողները:

Այո, առաջնորդը Վազգենն էր, որ առաջնորդեց մահապարտներին: Առաջնորդները համայն հայության՝ Սփյուռքի, Հայաստան-Արցախի ծոցից ծնված հայտնի և անհայտ հերոսներն են, որոնք պատմությունից դասեր են քաղել և ներկայացրել, ու ներկայացնում են այսօրվա առաջընթացի հոգևոր ուղիներում, ոգեղենով թրծվածը: Այսօրվա հրամայականն է այլևս գործի դնել մեր երիտասարդ մտավորականների, ռազմաուսումնական հաստատությունները և ակադեմիաները ավարտած երիտասարդների և առաջավոր դիրքերում կոփված, մարտական փորձ ունեցող մեր տղաների գործնական մտահղացումները և բարոյահոգեբանական, հայրենապաշտությամբ շնչող ստեղծագործությունները:,

Ինչ խոսք, սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային հարցերից բացի, հարկ է պահպանել ազգայինը, արժևորել ամենակարևորը` մահապարտի իսկական կերպարը:

Մեզանից ոմանք սխալ հասկացան այն իրողությունը, թե շարժման տղաներից կամ մեզանից մեկը պետք է լիներ նախարար, նախագահ, մի խոսքով արարող, ստեղծող, բայց և այնպես մի մարդ, որը գերմարդկային բնազդով ցեղված էր ազգից, թափանցել էր հայի մտավոր, զորավոր և բարոյական ըմբռնումների, անձնվիրության և հայրենապաշտության «Մհերյան իմաստության» քարանձավը և գիտեր այդ լաբիրինթոսից հաղթանակած դուրս գալու ճանապարհը:

Այսօր մենք վճռականորեն հայտարարում ենք`

* Մենք տեր ենք հայրենապաշտ մահապարտ լինելու գաղափարին և ինքնագովությամբ չենք զբաղվում:

* Մենք տեր ենք Վազգեն Սարգսյանի մատնանշած հայրենաշինության սուրբ գործին լծված 21-րդ դարը մերը դարձնելու արարչագործությանը:

* Մենք տեր ենք սոցիալապես անապահով մեր ընտանիքներից շատերի ընտանիքների կարիքները հոգալու գործին:

* Մենք տեր ենք ազգի և պետության անվտանգությունը ապահովելու յուրաքանչյուր քայլին և եթե անհրաժեշտ է բանիվ, խիստ անհրաժեշտության դեպքում զենքով. «Վայ նրան, ով որ զենք կբարձրացնի հայի դեմ, որտեղ էլ որ լինի, ինչ ազգի էլ որ կլինի»:

* Մենք տեր ենք «Արծիվ Մահապարտների» կոչին և նրա սրբություն դարձած պատմությանը:

* Մենք տեր ենք մեր սերնդին, բանակի զինվորին դաստիարակելու ազգային մտածողությամբ, հայրենասիրությամբ, ռազմի գործը իմանալու, բանակաշինությունը հասկանալու, Հայ զինվոր դառնալու, որն է մեկ ընտանիք, մեկ ազգ-բանակ-պետություն դառնալու, մեկ համազգային մշակույթ և մեկ հավատամքի տիրապետելուն:
ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐ

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
23:31, 25.04.2018
5042 | 0
14:55, 19.02.2018
5257 | 0
17:32, 11.01.2018
5037 | 0
դեպի վեր