ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Լավագույն մարզական ընտանիք 2015» մրցույթը Նոր Նորքում
00:39, 15.06.2015
4033 | 0
Ընտանիքը յուրաքանչյուր պետության ամրության գրավականն է:
Ընտանիքի ամրության, միասնականության, ինչպես նաև առողջ կենսակերպի ապահովման նպատակով ուշագրավ է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը, որն ամենամյա ավանդույթի համաձայն այս տարի ևս Նոր Նորք վարչական շրջանում անցկացվեց պատշաճ կարգով:
Մրցույթի շրջանային փուլի բացման հանդիսավոր արարողությանն իրենց երաժշտական ողջույնն էին բերել Նոր Նորքի Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի փողային նվագախումբը, մշակույթի կենտրոնի «Դոլլս» պարախումբը, «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի «Էմբոլադա» պարային համույթը:
Մասնակից ընտանիքների երեխաները Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի անունից պարգևատրվեցին «Նոր Նորք» տարբերանշանով շապիկներով:
Մրցույթի կանոնակարգի համաձայն ընտանիքներն իրենց ուժերը չափեցին տարբեր մարզաձևերում՝ խաղային փոխանցումավազք` 30մ, բասկետբոլի գնդակով վարժություն, հեռացատկ տեղից, խաղային փոխանցումավազք, «Հաղթանակ» բառի ստացում, խաղային փոխանցումավազք՝ թենիսի գնդակով և հրաձգություն օդամղիչ հրացանով:
ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» 2015թ մրցույթի շրջանային փուլի բոլոր մրցումները կազմակերպվեցին կանոնակարգային պահանջներին համապատասխան:
Հիշյալ մարզաձևերում հաղթող ընտանիքներն իրենց ուժերը կչափեն քաղաքային փուլում, ինչպես նաև կպարգևատրվեն դրամական պարգևներով և մարզահագուստներով:
Շնորհավորում ենք Նոր Նորքի լավագույն մարզական ընտանիքներին՝ մաղթելով նրանց հաղթանակ և հաջողություններ:
Նկարները՝ այստեղ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր