ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Ավարտական հանդիսություն Նոր Նորքի «Փոքրիկ գիտակներ» նախակրթարանում
10:03, 24.07.2015
4786 | 0
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի աջակցությամբ հ.143 դպրոցին կից գործող «Փոքրիկ գիտակներ» նախակրթարանի ավարտական հանդիսությունը կայացավ ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի դահլիճում:
Միջոցառմանը ներկա էին նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, ծնողներ և այլ հյուրեր:
Հաշվետու հանդեսը յուրօրինակ հրաժեշտ էր նախակրթարանին, որտեղ երեխաները ստացել են կյանքի ամենակարևոր գիտելիքներն ու ունակությունները:
Երգի, պարի, ասմունքի գեղեցիկ համադրությամբ ամբողջացող միջոցառման ավարտին երեխաները ստացան իրենց ավարտական վկայականները:
Շնորհավորելով «Փոքրիկ գիտակներ» նախակրթարանի սաներին կյանքի առաջին հաշվետու շեմն անցնելու կապակցությամբ՝ հյուրերը մաղթեցին, որ նրանց անցնելիք ճանապարհը լինի հաջողություններով լի՝ ի նպաստ մեր երկրի լուսավոր ապագայի:
Նկարները՝ այստեղ

«Փոքրիկ գիտակներ» նախակրթարան - Ձեր երեխայի զարգացման ու հաճելի ժամանցի լավագույն վայրը:

Հեռ.՝ 099-044774 (բջջ.), 094-044779 (բջջ.)

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր