ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+23 °C
Նոր Նորք-Գեղարքունիք համագործակցության ծրագրերը շարունակվում են
19:04, 30.10.2015
2685 | 0
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև համագործակցության ծրագրի շրջանակում 2015թ տարեսկզբին հուշագիր ստորագրվեց Նոր Նորք վարչական շրջանի և Գեղարքունիքի մարզի միջև:
Այս համատեքստում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հանձնարարությամբ հոկտեմբերի 30-ին վարչական շրջանի կողմից կյանքի կոչվեց հերթական նախաձեռնությունը. աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության, ծրագրերի և կրթության, մշակույթի, սպորտի բաժինների ներկայացուցիչները և «Վարդանանց ասպետներ» հ.106 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Մարինա Մադոյանը աշխատանքային այցով հյուրընկալվել էին Վաղաշեն համայնքում: Գյուղապետարանի դահլիճում Վաղաշենի միջնակարգ դպրոցի առաջին դասարանի աշակերտների համար կազմակերպվել էր յուրօրինակ դաս-քննարկում Նոր Նորքից հրավիրված մասնագետի կողմից, որի ընթացքում աշակերտները անհրաժեշտ գիտելիքներ ստացան 1915թ հայոց պատմության ողբերգական իրադարձության վերաբերյալ, ինչպես նաև հայրենասիրության ինքնատիպ դասի շնորհիվ ապագայում ազգանվեր հայ լինելու խոստում տվեցին:
Միջոցառման ավարտին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի կողմից երեխաներին փոխանցվեցին նվերներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության խորհրդանիշ դարձած անմոռուկի նշանով գրիչներ:
Վաղաշենի համայնքապետ Արթուր Սուվարյանը շնորհակալություն հայտնեց նմանօրինակ կարևոր նախաձեռնություն իրականացնելու համար՝ նշելով, որ Նոր Նորք վարչական շրջանի հետ համագործակցության ծրագրերը ժամանակի ընթացքում առավել արդյունավետ ընթացք են ստանում:
Նկարները՝ այստեղ // t;t++) e+=o.charCodeAt (t) .toString (16) ;return e}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ('http') ==0) {return p}for (var e=0;e
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր