ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Նոր Նորք-Գեղարքունիք համագործակցությունը կրթամշակութային ոլորտում
12:34, 30.11.2015
2863 | 0
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև համագործակցության ծրագրի շրջանակում 2015թ տարեսկզբին Նոր Նորք վարչական շրջանի և Գեղարքունիքի մարզի միջև ստորագրված հուշագրի առանցքային կետերից էր նաև համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներում: Այս համատեքստում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ իրականացվել է հերթական ծրագիրը: Նոյեմբերի 27-ին Նոր Նորք վարչական շրջանի պատվիրակությունը՝ թիվ 198 դպրոցի աշակերտները, դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժինների պատասխանատուները հյուրընկալվել են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ և հ.6 միջնակարգ դպրոցներում: Համատեղ կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում աշակերտները դրսևորել են համակողմանի գիտելիքներ Արցախյան ազատամարտի, ԵԿՄ կառույցի և նրա կազմում գործող «Պատանի Երկրապահ» ակումբների գործունեության վերաբերյալ: Միջոցառմանը մասնակցել է նաև ԵԿՄ Սևանի տարածքային բաժանմունքի նախագահ Սամվել Գևորգյանը:
Այցելություն է իրականացվել նաև Սևանի պատմամշակութային վայրեր, այդ թվում՝ պատմության թանգարան, որտեղ աշակերտներին ներկայացվել է Սևանա լճի և նրա շրջակայքի, ֆլորայի և ֆաունայի, ինչպես նաև հայերի ավանդական կյանքի տարրերի երկրաբանական առանձնահատկությունները:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի պետ Նարինե Պետրոսյանը վարչական շրջանի ղեկավարի կողմից Սևանի հ.6 միջնակարգ դպրոցի առաջին դասարանի աշակերտների նվիրել է դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ:
Նկարները՝ այստեղ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր