ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Ամանորը Նոր Նորքի հ.101 մանկապարտեզում վերածվել էր կրկնակի տոնի 29.12.2015
11:13, 18.01.2016
2266 | 0
Դեկտեմբերի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի հ.101 մանկապարտեզում կրկնակի տոն էր. վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչների և ծնողների մասնակցությամբ հանդիսավորությամբ բացվեց նոր վերանորոգված ափսեների լվացման առանձնացված վայրը: Հյուրերը շրջեցին նաև երկու խմբասենյակներում, որոնց սանհանգույցները ևս մեկ ամիս առաջ վերանորոգվել էին:
Տոնի շարունակությունը դահլիճում էր, որտեղ մանկապարտեզի փոքրիկները նշում էին Ամանորը` տարբեր ազգերի պարերի ներկայացմամբ:
Տոնահանդեսի ավարտին հաջորդեց երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը` ամբողջացնելով օրվա գեղեցիկ տպավորությունը:
Նկարները` այստեղ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր