ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +19 °C Վաղը`+22 °C
ՈՒՂԵՐՁ
23:47, 11.04.2016
4737 | 0

ՈՒ Ղ Ե Ր Ձ

ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻՆ, ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ, ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻՆ, ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

Այսօր մեկնում ենք ճակատ:

Որտեղ ապրելը և ապրեցնելը կարևոր է:

Ապրել զինվորի և հրամանատարի, հայ ռազմիկի հետ հայրաբար, հոգալ նրա մասին, կիսել նրա մտահոգությունները, զգալ նրա շունչն ու զարկերակը, փափայել նրան: Տեսնել առաջնագիծը: Անհրաժեշտության դեպքում, անցած փորձից ելնելով, խորհուրդներ տալ ու հետևել հրամանատարի հրամաններին շիտակ: Անթաքույց կիսվել առաջնագծում գտնվող աշխատավորի հետ. զգալ հևքը մեր հողի, ներդաշնակել այն մեր սրտի համահունչ զարկերի հետ: Հայրենանվիրության և հայրենապաշտության դասերից բացի, մի բաց դաս տալ իրենց իսկ գործած սխրագործություններից և սխալներից: Կոչ ուղղել բոլոր հայերին, հայկական դիմակայության ընդհանուր հավաք անցկացնել, վերականգնելու ոչ միայն ավերված շեները և անդառնալի կորուստները;

Անհրաժեշտ է կոչ անել անընդհատ ղեկավարման և պայքարի:

Մեզ հարկավոր է առանց շեղվելու զարգացման գործընթացներից, զուգահեռ նոր ուղի բացել. Երկրորդ գծի խրամատներ, թաքստոցներ և ամրոցներ, բունկերներ հիմնել. արդիականացնել շարժական կառավարման, և անընդմեջ օպերատիվ ղեկավարման կետերը:

Ինչ պետք է անել դիրքերում հերթապահելուց, հետախուզելուց բացի: Զինվորի հետ ապրել, քայլել շարահրապարակում, շարք կանգնել, ստանալ օրվա առաջադրանքը, հետևել հիգիենայի կանոններին, առույգ մնալ, նրանց հետ միասին կատարելագործելմերկյանքն ու զարգացման հեռանկարը

Այսպես մենք ապրիլին գնում ենք ճակատ, և անպայման տուն կգանք;դավաճան է նա ով կզարկվի ...ունենք գործ ու աշխատանք, բայց կունենանք փոխարենը հաղթանակ; Անցնում ենք ուղիներով նախկին, դարձել ենք քմահաճ, տհաճ է տալ կորուստներ, նախկին կորուստներն դեռևս ննջում անվերադարձ ու անգին: Վերականգնենք մեր ոգին անպարտի՝ մահապարտի պաշտամունք միակ. Հայրենիքի մեր նվիրական, սերն ու վերադարձը մեր արմատներին:

Այլևս կռիվ չկա, վերջին պարտությանը կմատնենք մահին: Սպասումը, կարոտ կրծքերը բացել, սպասումէ շեմին, - զինվոր, վերադարձիր հաղթանակած, քեզ է սպասում սիրած աղջիկ, մայր ու կին, Հայրենիքդ վիրավոր, բուժիր նրա վերքերը բոլոր: Բայց չէ, սպասիր, մեկը թող նրա վերքերից, որ միշտ այրի քեզ ու սիրտդ մրմռա... Սերն է դա Մայր Հայաստանի, որ միշտ բուժելու կարիք ունի հայրենասիրության վեհ զգացումը, հայրենիքի կանչը: ՍԵրը, անսահման սերը միմյանց նկատմամաբ, ոգու միասնականությունՆ ու անվեհերությունը՚քո կերպարի զորությունը: Վերադարձիր, վերադարձիր տուն, զինվոր, ճակատդ միշտ բաց, հաղթանակած: Հիշիր, որ դու միշտ քեզ փոխարինող, հայ զինվորի հետ ես. մտքով թե ոգով, առաջնագծում թե խոր թիկունքում, օդում, լեռներում, թե հայրենյաց դաշտերում, ստեղծում ես, ու պահում ես քո երկիրը Հայոց ...դարձած մեկ ազգ, մեկ բանակ աննվաճ՝ մի անպարտ ամրոց:


ՀՀ ՊՆ «ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ» ՀՆԳ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ,

«ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՅՈՐ ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
23:31, 25.04.2018
5016 | 0
14:55, 19.02.2018
5234 | 0
17:32, 11.01.2018
5016 | 0
դեպի վեր