ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
21:32, 18.04.2016
3595 | 0

Կոչ

Հայտարարություն

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական հրոսակախմբերի կողմից ձեռնարկած սանձարձակ և վայրիվերո գործողություններին անհաղորդ չմնալով, մենք՝ Արծիվ մահապարտներս, մահին պարտության մատնողներս, սպա, թե զինվոր՝ Արցախում ենք, ամենաթեժ կետերում:

25 տարի անց մենք փաստում ենք, որ ոչինչ չի փոխվել թշնամու հոգեբանության ու գործելակերպի մեջ: Մարդկային ամենաբարձր քաղաքակրթության ճանապարհ բռնած՝ նրա փարոսն, ու փրկիչ հանդիսացող հայ ազգը նորից բախվում է ահաբեկիչների հետ, որտեղ գլուխ կտրելը և այն գյուղերով մեկ ցուցադրելը, ադրբեջանական «կրեդոյի» մեջ է գրված, ինչպես ԴԱԻՇ-ի զինյալների, որոնց մի մասը հայտնվել է ԼՂՀ-ի առաջնագծում: ՈՒ քանի որ աշխարհը կարծես չի տեսնում եղեռնագործ ենիչերիների նոր սերնդի հանցագործ մասսայական վայրագությունները՝ լինի դա ԴԱԻՇ-ի թե «ազերԴԱԻՇ» -ի զինյալների կազմում, քաղաքակիրթ մարդկության դեմ նրանց գործողությունները՝ ԼՂՀ-ում, թե ամբողջ աշխարհում, ևս մեկ անգամ համոզվում ենք, որ պարտավոր ենք ազգովի համախմբվել, և յուրաքանչյուրիս մտավոր, ֆիզիկական, հոգևոր կարողությունները ծառայեցնել Հայ ազգի և քաղաքակիրթ մարդկության ներկայի և ապագայի համար:

ՈՒստի ողջունում ենք հասարակական, քաղաքական ուժերի կորովի համախմբումը, որը այլևս պետք է շարունակական լինի, և որը կբերի մեր՝ թե մտավոր, թե գործնական, թե ֆիզիկական, և թե բարոյական կարողությունների ու ողջ ներուժի ճշտգրիտ և ճշմարտացի օգտագործմանը՝ պատմական և աշխարհաքաղաքական զարգացումների այս կարևորագույն ժամանակաընթացքում ռազմաքաղաքական, դիվանագիտական հատուկ «ճակատում» հաղթանակների հասնելու համար:

Հայաստանի և աշխարհասփյուռ հայությանը կոչ ենք անում. վերջին օրերի հասարակական-քաղաքական ակտիվությունն ու զգոնությունն էլ ավելի բազմապատկել, նպաստել արդիական տեխնոլոգիաների արդյունավետ ներթափանցմանը և ազգապահպան ներդրումներին Հայաստանում՝ հատկապես պաշտպանունակության ապահովման և անվտանգության ամրապնդման բնագավառներում:

1. Ռազմատիեզերական գերճշտգրիտ սարքավորումներով և ՀՕՊ միջոցներով վերազինմանը, գրոհող ավիացիայի (թռչող օդաչուավոր և անօդաչու գրոհային, հարվածային օդանավեր և կործանիչ ուղղաթիռներ՝ տեսանելի թե անտեսանելի), ձեռք բերմանը և հետագա սեփական արտադրության կազմակերպմանը Հայաստանում:

2. Պաշտպանված կապի, տեղեկատվական և տեխնիկական միջոցներով վերազինմանը և հագեցմանը:

3. Հրթիռահրետանային համալիրների ձեռքբերմանը, և նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ նրանց ղեկավարումը հեռակառավարմամբ դարձնելու նախագծմանը (արտասահմանյան, թե տեղական), փորձարարական նորագույն կենտրոնների, և լաբորատորիաների հիմնմանը և գործարկմանը:

4. Առաջնագծի անձնակազմի անվտանգության ապահովման համար, ինչպես անհատական զրահաբաճկոնների, այնպես էլ թափանցիկ զրահադիմակներով սաղավարտների ձեռք բերմանը, սեփական արտադրության հիմնմանը:

5. Եվս երկու հատուկ նշանակության դեսանտագրոհային բրիգադների ստեղծմանը, և համալրմանը՝ հատուկ պատրաստություն անցած արհեստավարժ անձնակազմով և մասնագիտական ուսումնական կենտրոններով:

Հայ ինժեներներին, գիտնականներին, IT և TT ոլորտի երիտասարդ մասնագետներին կոչ ենք անում համախմբվելու և միասին փոշուց բարձրացնելու հայրենական, և ժամանակակից ռազմագիտաարտադրական ոլորտը; Արդիականացնել հարձակման, պաշտպանության և հակահարձակման համար նախատեսված հիմնական զինատեսակները և միջոցները՝ առավել օպերատիվ և ստրատեգիական գործողություններ իրականացնելու, և դրանք հավանական հակառակորդի տարածք՝ առանց մարդկային կորուստների տեղափոխելու համար:

Գիտակցում ենք, որ դրա համար ժամանակ է պետք, բայց մեր բաժին ժամանակը արդեն կուրորեն մսխել ենք սրան ու նրան խնդրելով, ուրիշի ուժը փնտրելով, չվստահելուց՝ իրար ենք կորցրել: Մեր մայրերը մեզ չեն ների, չի ների պատանի զինվորն ու սպան, սպասող աղջիկն ու զոհված ռազմիկը քաջ: ԵՎ մեկընդմիշտ հասկանալ է պետք, որ հայհոյելը՝ նույնիսկ թշնամուն՝ աննյութ, անկրակ, առանց հարվածի ու համազարկի, պարապ խոսքեր են, մեջը նյութ չկա…

… «Վաղը չէ մյուս օրը», եթե մենք միասին կենտրոնացնենք մեր ուժերը ու ազգովի արձագանքենք, պատասխանենք այս կոչին՝ ուրեմն մենք կանք, և կգտնենք մեր ընդհանուր հաղթանակի ամենակարճ ճանապարհը…

Սպասում ենք բոլոր գիտակից մարդկանց ռեալ ու նպատակային, հրատապ ու անվարան արձագանքներին: ՈՒ եթե հաջողվի այս համազգային համախմբումը. «ՈՒրեմն դեռ կա՛նք, դեռ կռվելո՛ւ ենք, ՀԱՂԹԵԼՈ՛Ւ ԵՆՔ»:


ՀՀ ՊՆ Արծիվ Մահապարտներ

Հասցե՝ Ք.Երևան, Դավիթաշեն, Եղվարդի խճուղի 111

Email: artsivmahapart@gmail.com



Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
23:31, 25.04.2018
5016 | 0
14:55, 19.02.2018
5234 | 0
17:32, 11.01.2018
5016 | 0
դեպի վեր