ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+22 °C
ԱՐԾԻՎՆԵՐԸ ՄԻՇՏ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ ԵՆ
02:41, 06.05.2016
5825 | 0

ԱՅՑԵՔԱՐՏ.- «Արծիվ-Մահապարտների միություն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1998թ.: Միության անդամները ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտների» հատուկ նշանակության գումարտակի կամավորականներն են, այն 375 ազատամարտիկները, որոնք 1992թ. օգոստոսին, Արցախյան ազատամարտի ամենածանր օրերին, Վազգեն Սարգսյանի կոչով հավաքագրվեցին, և մեկնեցին կռվելու այնտեղ, ուր, ինչպես Սպարապետն էր նշել` ապրել-մեռնելու հավանականությունը համակշիռ էին:

Մահապարտների գումարտակի մարտիկները իրենց մարտական ուղին շարունակեցին հետագայում կազմավորված, և ռազմի դաշտ ուղարկված «Արծիվ-2» -ից «Արծիվ-33» գումարտակներում, ազգային բանակի տարբեր զորամիավորումներում, ամենուր աչքի ընկնելով անօրինակ հերոսությամբ և նվիրվածությամբ: Նրանցից շուրջ 95-ը այդ, և այլ ճակատներում հերոսաբար մարտնչելով, իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքին, տարբեր աստիճանի վիրավորվեցին 110-ը մարտիկ:

Մահապարտներից շատերն արժանացել են կառավարական բարձր պարգևների, թե՛ մասսայական սխրագործության, և թե՛ առանձին, որպես այլ մարտական գործողությունների մասնակից: Այդ թվում. 8՝ ՀՀ «Մարտական Փառքի» I և II աստիճանի խաչ, 6 ԼՂՀ «Մարտական Փառքի» I և II աստիճանի խաչ, 341՝ ՀՀ «Արիության», և 60՝ «Մարտական ծառայության» մեդալների, 375՝ ՀՀ ՊՆ «Արծիվ Մահապարտներ» հուշամեդալի, «Արծիվ մահապարտ.Վազգեն Սարգսյան» շքանշանի, 156՝ ԼՂՀ «Արիության» և «Մարտական ծառայության» մեդալների, բազմաթիվ գերատեսչական և այլ պարգևների:

ՈՒԺն է ԾՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ.- ՈՒստի վտանգի պահին այս օրերին Մահապարտները համագործակցված աշխատում էին ՀՀ ՊՆ-ի, ԱԻՆ-ի, ուժային կառույցների և ռազմական ոլորտի, երիտասարդ մասնագետների հետ:

1. Մահապարտները այդ օրերին համախմբման կոչ էին հղել , որում մասնավորապես շեշտված էր. «Հայ ինժեներներին, գիտնականներին, IT և TT ոլորտի երիտասարդ մասնագետներին՝ համախմբվելու և միասին փոշուց բարձրացնելու հայրենական, և ժամանակակից ռազմագիտաարտադրական ոլորտը; Արդիականացնել հարձակման, պաշտպանության և հակահարձակման համար նախատեսված հիմնական զինատեսակները և միջոցները՝ առավել օպերատիվ և ստրատեգիական գործողություններ իրականացնելու, և դրանք հավանական հակառակորդի տարածք՝ առանց մարդկային կորուստների տեղափոխելու համար:

Գիտակցում ենք, որ դրա համար ժամանակ է պետք, բայց մեր բաժին ժամանակը արդեն կուրորեն մսխել ենք սրան ու նրան խնդրելով, ուրիշի ուժը փնտրելով, չվստահելուց՝ իրար ենք կորցրել: Մեր մայրերը մեզ չեն ների, չի ների պատանի զինվորն ու սպան, սպասող աղջիկն ու զոհված ռազմիկը քաջ: ԵՎ մեկընդմիշտ հասկանալ է պետք, որ հայհոյելը՝ նույնիսկ թշնամուն՝ աննյութ, անկրակ, առանց հարվածի ու համազարկի, պարապ խոսքեր են, մեջը նյութ չկա…»:

Եվ այդ ուղությամբ կազմակերպվեցին հանդիպումներ, քննարկվեցին առաջարկներ, տրվեցին համապատասխան եզրակացություններ: Աշխատանքները շարունակվում են:

2. Ապրիլի 3-ից արդեն «Արծիվ մահապարտները» գտնվում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության առաջավոր դիրքերում: Ճակատային գծի գրեթե յուրաքանչյուր ուղությունում, Պաշտպանության Բանակի զինվորների կողքին ներկա է առնվազն մեկ դասակ անձնակազմով, Արծիվ մահապարտ, որպես նրանց ոգեղեն ուժ ու հենարան, առաջնորդ ու խորհրդատու, հայր ու մարտական հատուկ պատրաստություն և կռիվն անցած ընկեր: Մահին պարտության մատնողները, իրենց անօրինակ հերոսական ոգով, մարտական փորձով, միասին ու միակամ՝ Հայ զինվորի և զորականի հետ են: Նրանք իրար փոխօգնության են գալիս՝ համալրելով մեկը մյուսի շարքերը՝ նոր զենքերով և նոր ոգով զինավառված, շարունակում են մասսայական սխրանքի իրենց ճանապարհը վերը նշված բոլոր ասպարեզներում՝ դեպի վերջնական ՀԱՂԹԱՆԱԿ:

3. Առաջավոր դիրքերում հոգևոր օրհնությամբ նրանց կողքին է Տեր-Հովհաննես քահանան, Պաշտպանության Բանակի ղեկավար և սպայական կազմը: Չեն դադարում առաջընթաց քայլերը՝ սկսած 80 տարեկան մահապարտներից մինչև 18-20 տարեկան անպարտ զինվորը, որոնք աշխատում են բազմապատկիչ ուժերով՝ մեկը դառնալով 100, թե գիտելիքներով և թե սպասվող նորագույն զենքով: Դիրքերում են նաև մահապարտների որդիները և թոռները, իսկ մահապարտների շտաբում տիրում է եռուզեռը՝ հայր ու որդի համախմբում են հին ու նոր զենքերին ուժ ու շունչ տալու կարողությունները: Իսկ ընտանիքներում համբերատար սպասումն է, ոգեղեն փառաբանումն է. անձնուրաց հերոսների վերադարձի խնկարկումը:

4. Այն Մահապարտները, որոնք հիվանդության և հաշմանդամության պատճառով գտնվում են թիկունքում (չնայած նրանցից մի քանիսը հանդգնորեն մեկնել են առաջնագիծ), Եռաբլուրում և նորօրյա հերոսների ընտանիքներում ձեռք են բռնում, մխիթարում և օգնում նրանց առօրյա հոգսերում, ոգեկոչման և փառաց արարողություններում:

5. Այսօրվա դրությամբ ճակատում գտնվող, իրար փոխարինող և ռեզերվում գտնվող Մահապարտների ընդհանուր թիվը հասնում է մոտ 200-ի: Երիտասարդ սերնդից՝ նույնչափ դիմող, համալրող և համակրող կա, սակայն Մահապարտները իրենց ուժերը չեն կենտրոնացնում միայն մեկ ուղությամբ: Նրանք ոչ միայն շարունակում են համալրումն ու հերթափոխերը, այլ պահպանում են բնագծերը՝ մարտական և ռազմաքաղաքական պատրաստականության, սփյուռքի և ողջ քաղաքակիրթ ուժերի ուշադրությունը հրավիրելով և կենտրոնացնելով գիտական, տնտեսական, ռազմական և քաղաքական ոլորտների ողջ ներուժը ներդնելու, հայկական դիմադրողականության ընդհանուր գաղափարաբանական և գործնական ոլորտներում: Ինչ խոսք, այս գործն ու ներդրումը միանգամյա չի, և այն պահանջում է ամենօրյա տքնաջան աշխատանք՝ առանց անտեսելու թե կանանց, թե մանուկների և թե ծերերին: Առաջնագիծ է հասցվում ոչ միայն նրանց խոսքը, տաք գուլպաներև և հուզիչ նամակները, այլ այն պրպտացող միտքը և քաղաքակիրթ գաղափարները, որոնք նրանք ձեռք են բերել ինչպես ժառանգականությամբ, այնպես էլ մարդկության առաջավոր փորձից, և նորագույն տեխնոլոգիաների հետ հաղորդակցվելուց: Անհրաժեշտ է ևս մեկ ցնցում, ևս մեկ համակ ուշադրություն, ինչպես նաև չայրվող կամուրջ գցելու կարողություն, հակառակորդ հանդիսացող, բայց ոչնչով մեղք չունեցող հարևանների նոր սերնդի հետ՝ բանակցելու և թերևս հայտնաբերելու այն ճանապարհը, որոնք կկասեցվեն հետագա կլանային կասկածելի պատերազմները՝ ալիևյան կամ էրդողանյան, իսլամական թե այս կամ այն դաշինքների և պետությունների հրահրմամբ: Հայաստանը թեթև ցնցումներ տանելով թե ներսում, թե դրսում՝ պետք է դառնա մարդկության առողջացման և խաղաղության ճերմակ շղարշով պատված մետաքսի ճանապարհը:

ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ. - ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտների» ՀՆԳ 1-ին վաշտը մայիսի 3-ին վերադարձավ հանգստի և պատրաստվում է հաջորդ հերթափոխին: Նրան փոխարինեց 2-րդ վաշտը: Ահա ՊԲ N Զորամասի հրամանատարության տեղեկանք- շնորհակալագիրը՝ որպես հերթական վկայություն, որ Արծվային ոգին միշտ անպարտ է, ու ընդմիշտ հավատարիմ Երդումին:

ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ -Մամուլի բաժին
«Արծիվ մահապարտների» ՀՆԳ Առաջին վաշտը պատրաստ է մեկնել առաջին գիծ
Բարի ճանապարհ. Արծիվներ...
Մարտի են գնում և ծերերը
Փոխարինողները
Ճանապարհին. Սյունյաց դարպասներում
Ծերուկ -«Զորանոցում՝ կարգ ու կանոն»
Զորանոցում
Խրամատավորման նախապատրաստություն
Հենակետում Մահապարտներն են
Դիրքերում
Դիրքերում
Դիրքերում
Համահավաք գումարտակի հրամանատարությունից՝ շնորհակալություն
Հայ մանուկների նամակները՝ հայ զինվորին
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
23:31, 25.04.2018
5016 | 0
14:55, 19.02.2018
5234 | 0
17:32, 11.01.2018
5016 | 0
դեպի վեր