ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +19 °C Վաղը`+22 °C
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ
23:32, 09.09.2016
3300 | 0

1992թ. սեպտեմբերի 9-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Պողոսագոմերի հատվածում մղվող կատաղի մարտերում հերոսաբար զոհվեց Արծիվ մահապարտ Հրաչ Սուրենի Գրիգորյանը: Այսօր, նրա հարազատները և ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտներ» զորագնդի մարտիկները կրկին այցելել էին Եռաբլուր, ծաղիկներ խոնարհելու և ևս մի անգամ խոնարհվելու իրենց մարտընկերոջ հիշատակին:

Նկարիչ, քանդակագործ, ինժեներ, ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտներ» ՀՆԳ մարտիկ, հետմահու ՀՀ և ԼՂՀ Արիության մեդալների, «Արծիվ մահապարտների միության» «Արծիվ մահապարտ.Վազգեն Սարգսյան» և Ասպետաց ակադեմիայի «Մեծն Տիգրան» շքանշանների ասպետի կենսագրության և մարտական ուղու մասին խոսեց «Արծիվ մահապարտների միության» նախագահ գեներալ մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

Հրաչ Գրիգորյանի՝ «Արծիվ մահապարտ.Վազգեն Սարգսյան» շքանշանը գեներալը հանձնեց նրա որդուն՝ երաժիշտ Համլետ Գրիգորյանին:

- Այսօր, 24 տարի անց, մենք էլի վստահ ենք, որ մեր քաջարի մարտընկերը, տաղանդավոր այրը մեզ հետ է, շարունակում է ապրել մեր մեջ, ու պայքարել:

Արծիվ մահապարտների անունից հիշատակի ուղերձն ավարտվում էր Գեներալի հեղինակած աքրոստիկոսով / «ՄԱՐՏԻԿ» /, որն ուղղված էր բոլոր զոհված, կամ հետագայում պատերազմական վերքերի հետևանքով մահացած Մահապարտ ազատամարտիկներին:

Ավելացնենք, որ գեներալի բնորոշմամբ հարգալից գնահատման արժանի են ոչ միայն նրանք, որ մահվանն ընդառաջ ելան 1992-ի սեպտեմբերին, այլև նրանց ընտանիքի անդամները, հատկապես մայրերն ու կանայք, ովքեր իրենց փխրուն ուսերին առան ընտանիքն ու օջախը պահելու, զավակներին հայեցի դաստիարակելու հոգսը, որպեսզի իրենց հայրենապաշտ այրերը կարողանան ռազմի դաշտում հաղթանակներ կռել:

«Արծիվ մահապարտների միության» և Միջազգային անվտանգության Ակադեմիայի «Ասպետաց քաջարի մայր» համատեղ մեդալով պարգևատրվեց նաև Հրաչ Գրիգորյանի այրին՝ տիկին Անահիտ Գրիգորյանը:

«ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
23:31, 25.04.2018
5016 | 0
14:55, 19.02.2018
5234 | 0
17:32, 11.01.2018
5016 | 0
դեպի վեր