ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+22 °C
ՄԱՀՎԱՆԸ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ. ՍԱՄՎԵԼ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ
03:33, 11.09.2016
8413 | 0

Սամվել ՍարգիսիՇահմուրադյան.- ծնվել է25.02.1955թ. ՀՀ Երևան քաղաքում: Ավարտել է Երևանի թիվ 85 միջնակարգ դպրոցը /1972թ./: 1972-74թթ. Ծառայել է ԽՍՀՄ բանակում: 1975-80թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ռուսական բանասիրական ֆակուլտետում:

1980-90թթ. աշխատել է գրողների միության «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում, որպես գրական աշխատակից:

ՀՀ Գրողների և Ժուռնալիստների միության անդամ էր:

1990թ. ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, լրատվական հանձնաժողովի քարտուղար, «Արցախ» պատգամավորական խմբի համանախագահ:

Հետմահու հրատարակվել է Ս. Շահմուրադյանի «Հայերենի ուսուցիչը» գրքույկը, «Չմոռանալ ոչինչ» գիրքը:

Լենինյան մրցանակի դափնեկիր էր /1989թ./, ՀՀ Թեքեյան մշակութային միության մրցանակակիր /1992թ./, ՀՀ ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակակիր /1994թ., հետմահու/:

Ամուսնացած էր, ունի 2 զավակ:

Արցախյան շարժմանը սկսել է մասնակցել 1988-ից՝ ամսագրերում և թերթերում հրապարակել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, ակնարկներ:

1989թ. հրատարակել է «Սումգայիթյան ողբերգությունն ականատեսների վկաությամբ» գիրքը:

1992թ. օգոստոսի 15-ին, Վ.Սարգսյանի կոչով զինվորագրվել է «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակին: Մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի գյուղերի պաշտպանության և ազատագրական մարտերին` Չլդրան-Հարությունագոմեր ուղղությամբ, որպես «Նիկոլ Դուման» դասակի մարտիկ, ցուցաբերել է արիություն, նվիրվածություն: Զոհվել է 11.09.92թ. ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի համար մղված մարտերի ժամանակ:

Հայրենիքին մատուցած ծառայությունների, մարտադաշտում ցուցաբերած արիության և խիզախության համար հետմահու պարգևատրվել է պետական, և այլ պարգևներով.այդ թվում՝ ՀՀ «Մարտական խաչ 1-ին աստիճան» շքանշան /1996թ./, ԼՂՀ «Արիության» մեդալ /2012թ./, «Արծիվ մահապարտներ» կրծքանշան /1997թ./, «Արծիվ մահապարտ.Վազգեն Սարգսյան» շքանշան /2007թ./, ԼՂՀ «Մխիթար Գոշ» մեդալ /2003թ./, ԵԿՄ պատվոգիր և կրծքանշան /1995թ./:

ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտներ» ՀՆԳ ընդհանուր հրամանատար, «Արծիվ մահապարտների միության» հիմնադիր նախագահ գեներալ մայոր Աստվածատուր ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հուշագիր ուղերձը՝ ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳԻՍԻ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ.

-Լրագրող, հրապարակախոս, ՀՀ ԳԽ պատգամավոր, ՀՀ ՊՆ «Արծիվմահապարտներ» ՀՆԳ մարտիկ, հետմահու ՀՀ «Մարտական խաչ 1-ին աստիճանի» շքանշանի ասպետ, ԼՂՀ «Արիության» մեդալակիր Սամվել ՍարգիսիՇահմուրադյանը մեր ժողովրդի արժանավոր զավակներից մեկն էր, հայ ազգի, հայոց պետականության նվիրյալ զինվորը: Բավական է հիշել կենսագրության մի քանի մանրամասներ, որպեսզի հասկանանք ու գնահատենք նրա ներդրումը նորանկախ Հայաստանի Հանրապետության կայացման, զորացման և այդ պետության քաղաքացիներիս ինքնիշխան, անկախ երկրի տերերը լինելու ինքնագիտակցության ամրապնդման գործում:

ՀՀ Գրողների և Ժուռնալիստների միության անդամ Սամվել Շահմուրադյանը լրագրող-հրապարակախոսի կենսագրությունն սկսել էր 1980 թվականից, Երևանի պետական համալսարանի ռուսական բանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո, աշխատանքի անցնելով գրողների միության «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում, որպես գրական աշխատակից:

Արցախյան շարժմանը սկսել է մասնակցել 1988-ից. պարբերաբար, թե որպես լրագրող-հրապարակախոս ու պատգամավոր, թե որպես շարքային ազատամարտիկ, եղել է Արցախի ինքնապաշտպանության դիրքերում: ԵՎ ամսագրերում ու թերթերում հրապարակել՝ բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, ակնարկներ:

1989թ. հրատարակել է «Սումգայիթյան ողբերգությունն ականատեսների վկաությամբ» գիրքը: Նույն թվականին տաղանդավոր հրապարակախոսր դարձավ Լենինյան մրցանակի դափնեկիր, 1992թ.-ին՝ ՀՀ Թեքեյան մշակութային միության մրցանակակիր, իսկ ՀՀ ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակը նրան տրվեց 1994թ.-ին, ավաղ, հետմահու:

1990թ.-ից ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, լրատվական հանձնաժողովի քարտուղար, «Արցախ» պատգամավորական խմբի համանախագահ Սամվել Շահմուրադյանը պատգամավորական ամբիոնի հնարավորությունը չէր օգտագործում հայրենասիրության քարոզչության, կամ տաղանդավոր հրապարակախոսի գրիչը՝ այլոց հայրենիքի պաշտպանության ուղին ցույց տալու համար, այլ այդ ճանապարհն անցնելով անձամբ, որպես հասարակ զինվոր:

1992թ. օգոստոսին, Վ.Սարգսյանի կոչով զինվորագրվեց «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակին: Բայց նրա մարտական ընկերներն ու անմիջական հրամանատարները միայն մարտադաշտում իմացան թե ով է իրենց շարքային մարտընկերը:

Սամվելը, որպես որպես «Նիկոլ Դուման» դասակի մարտիկ, մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի գյուղերի պաշտպանության և ազատագրական մարտերին` Չլդրան-Հարությունագոմեր ուղղությամբ, ցուցաբերելով բացառիկ արիություն և նվիրվածություն: Հազվագյուտ դադարի պահերին իր օրագրում գրառումներ էր անում: Դրանցից մեկում, նկարագրելով, սեպտեմբերի 3-ի, Վաղուհասի համար մղվող դժվարին մարտերից մեկը, նա դիպուկ բնութագրում է մահապարտ ազատամարտիկի հոգեվիճակը՝ սպանելու կամ սպանվելու ակնթարթը, երբ…

… «Առաջին գծի տղաները մի ոտքով այս կյանքում էին, մյուսով` մահվանդռանը» …

… «Մենք դեմ առ դեմ կրակում էինք, ամբողջ աշխարհը աչքիս մի սև զանգվածէր և այդ զանգվածի կենտրոնում` թշնամու ավտոմատի կրակ հորդացող կետը: Միայդպիսի կետ էլ երևի ինքս էի թուրքի համար: Ես զգում էի նրա ատելությունն ուսպանելու վճռականությունը: Անկարելի, աներևակայելի բան էր տեղի ունենում` ոչնա էր թաքնվում, ոչ` ես, թեև դա շատ դժվար էր` երկուսուկես վայրկյանում կարելիէր զոհվել տասն անգամ: Ամեն դեպքում մեզանից մեկը պիտի մեռներ... Թուրքիկրակահերթը միանգամից մարեց-վերջացավ, ասես դանակով կտրվեց: Կրակել էիուղիղ երեսուն փամփուշտ»:

Իսկ մինչև բարձունք մնում էր 10 մետր, ինչպես նա շարունակում էր իր գրառման մեջ:

Այդ ցանկալի 10 մետրը Սամվել Շահմուրադյան քաջ այրը չհասցրեց անցնել իր երկրային կյանքում: Նա զոհվեց սեպտեմբերի 11-ին, Վաղուհասի համար մղվող հերթական կատաղի ճակատամարտի ժամանակ:

ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտներ» ՀՆԳ մարտիկ, հետմահու ՀՀ «Մարտական խաչ 1-ին աստիճանի» շքանշանի ասպետ, ԼՂՀ «Արիության» մեդալակիր Սամվել Սարգիսի Շահմուրադյանի կյանքն ու գործը բաց դաս է եկող սերունդների համար, իսկ նրա հիշատակը անմար փարոս, որ շարունակում է իր բացակա ներկայությամբ ուղեկից լինել մեզ՝ հայրենիքի ներկա ու ապագա զինվորներիս:

Խոնարհում ու Փառք քեզ՝ մեր թանկագին մարտընկեր:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
23:31, 25.04.2018
5016 | 0
14:55, 19.02.2018
5234 | 0
17:32, 11.01.2018
5016 | 0
դեպի վեր