ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+15 °C
Բարեկենդանի տոնին նվիրված ցուցահանդես Նոր Նորքում 2017թ.
18:35, 18.02.2017
3481 | 0
Նոր Նորք վարչական շրջանում փետրվարի 18-ին մեծ շուքով նշվեց հայոց ավանդական ու գեղեցիկ տոներից մեկը՝ Բարեկենդանը: Արարատյան Հայրապետական Թեմի նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի աջակցությամբ տոնն ամեն տարի բացառիկ հնչեղություն է ստանում: Այս տարի տոնի առթիվ Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարան–հուշահամալիրի և Ս. Աստվածածին եկեղեցու բակում կազմակերպվել էր Բարեկենդանին հատուկ ազգային կերակրատեսակների, ձեռարվեստի և նկարչական աշխատանքների ցուցադրություն՝ Նոր Նորքի մշակույթի, ուսումնամեթոդական և գիտաարտադրական կենտրոնների, Ս. Ասլամազյանի անվան երաժշտական և Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցների, կենտրոնական գրադարանի, Ա. Ղուլյանի անվան մանկապատանեկան, մարզատեխնիկական կենտրոնի մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի պետ Էմին Թորոսյանը, ԱՀԹ տեղեկատվական բաժնի թեմական ծրագրերի համակարգող Հասմիկ Միրզոյանը, ներկայացուցիչներ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնից, տնօրեններ և այլ հյուրեր: Բարեկենդանին նվիրված միջոցառմանն օրհնության խոսք ասեց և տոնի խորհուրդը ներկաներին մեկնաբանեց Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանը: Բարեկենդանի հայկական տոնախմբությունը հանրությանը համակել էր ազգային հոգով՝ հաղորդակից դարձնելով մեր հոգևոր-մշակութային արժեքներին:
Նկարները՝ այստեղ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր