ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Ուզում եմ խմեմ անջատվեմ, քնեմ
13:28, 04.05.2019
2483 | 0
Ուզում եմ խմեմ անջատվեմ, քնեմ,
Եվ այդպես արբած իմ կյանքը ապրեմ:
Հոգնել եմ առողջ ապրելակերպից
Աշխարհիկ կյանքի ողջ օրենքներից,
Դժվար է ու բարդ կյանքը ինձ թվում
Դժգույն է աչքիս աշխարհն երևում:
Խմե՜մ, ազատվեմ առօրյա հոգսից
Մոռանամ և՛ քեզ, մոռանամ և՛ ինձ
Բայց երբ բաժակը իմ ձեռքն եմ վերցնում
«Մի խմիր» ձայնն է ականջս առնում,
Եվ քո պատկերն է աչքիս երևում,
Ձեռքս թուլանում, բաժակն է ընկնում,
Ու ես չեմ խմում:


  • Սերյոժա Հովհաննիսյան «Վարդագույն լույսեր»
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Սերյոժա Հովհաննիսյան
13:35, 04.05.2019
2481 | 0
դեպի վեր