ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Արցախի պետական համալսարանում մեկնարկել է «Ճանաչի՛ր Արցախը» խորագիրը կրող արշավների ծրագիր
12:48, 24.09.2020
2124 | 0
Արցախի պետական համալսարանում մեկնարկել է «Ճանաչի՛ր Արցախը» խորագիրը կրող արշավների ծրագիրը: Այն հայրենաճանաչողական և բնապահպանական բնույթ է կրում: Ծրագրի շրջանակներում համալսարանական և ֆակուլտետային տարբեր խմբեր այցելել են «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոց, Վանքասար, Դիզափայտ, Հունոտի Կիրճ, Ամարաս, Դադիվանք, Երիցմանկանց վանք: Այս շարքը շարունակական է լինելու և բակալավրիատի առկա համակարգում սովորող բոլոր ուսանողները հնարավորություն են ունենալու մեկ անգամ օգտվելու արշավների ծրագրից:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արցախի պետական համալսարան
դեպի վեր