Հիսուս Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին անեծքով չորացնում է անպտուղ թզենինª վկայելով. «Եւ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» (Մատթ. 21£18-22) £ Ըստ 7-րդ դարի մեկնիչ Ստեփանոս Սյունեցու, «թզենին թլպատված ժողովուրդն է, որի մոտ եկավ քաղցած Քրիստոս եւ պտուղ չգտավ, այլ միայն` ցնորական կենդանություն, ուստի Նրա գալով չորացան» £ Անպտուղ և տերևազարդ թզենին խորհրդանշում է այն քրիստոնյաներին, ովքեր միայն հավատք ունեն և ոչ թե բարի գործեր: Քրիստոս «մեծ քաղցով» դեպի մեր հոգիներն է գալիս` առաքինի պտուղ գտնելու, հետևաբար պետք է հոգ տանել` անպտուղ չլինելու համար, որպեսզի Տերն անպտուղ թզենու նման մեզ էլ չչորացնի: |