MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Tomorrow:+23 °C
«Քրիսոր Հարյավ» թեմայի շուրջ քարոզ կխոսի Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը
14:38, 22.04.2014
1859 | 0
Այսօր` ապրիլի 22-ին, ժամը 18: 30-ին, քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ Մայր Եկեղեցում տեղի կունենա «Խոկման» արարողություն:
«Խոկման» արարողության ընթացքում «Քրիսոր Հարյավ» թեմայի շուրջ քարոզ կխոսի Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:

Քարոզխոսությունից հետո «Խոկման» մասնակիցները Մայր Եկեղեցու «Հավատամք» կենտրոնի նույնանուն երգչախմբի երգեցողության և մոմերի լույսի ներքո խորհելու և մտորելու առիթ կունենան, իսկ հավարտ արարողության` «Տէր, ողորմեա...» -ի` ծնկաչոք երգեցողությամբ համատեղ կաղոթեն մեր երկրի և Եկեղեցվո զորացման, մասնակիցների առողջության, խաղաղության և գործոց հաջողության համար:
The article published in the Spokesperson project.
Share with friends
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8274 | 0
18:21, 25.07.2014
6145 | 0
to top