MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Tomorrow:+23 °C
ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
15:02, 25.04.2014
2367 | 0
Ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորած ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի: Պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Էլիոթ Լանս Էնգելը, Դեյվիդ Սիսիլինին և Լոյս Ֆրենկլը:
Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ հայ ժողովրդի համար նվիրական այս օրով կոնգրեսականների այցը Հայաստան մեծագույն մխիթարություն է պարգևում աշխարհասփյուռ հայությանը: Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց ներկաներին և ի դեմս նրանց այն բոլոր կոնգրեսականներին, ովքեր ջանքեր են գործադրում` միտված Հայոց հարցի լուծմանը, Թուրքիայում քրիստոնեական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև Արցախի ժողովրդի խաղաղ կյանքի ապահովմանը:
Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ նման նախանձախնդիր ու նվիրյալ անձանց ջանքերի շնորհիվ արդար լուծումներ կստանան մարդկության կյանքն ահաբեկող ոճիրները, և մարդասիրական արժեքները մշտապես կառաջնորդեն դեպի հաղթություն:
Նորին Սրբությունը, անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների մերժողական քաղաքականությանը, փաստեց, որ հայ ժողովրդի հոգում ատելություն չկա, սակայն պայքարը հանուն արդարության պետք է հաղթանակով պսակվի, որովհետև միայն Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջոցով հնարավոր կլինի ազգերի ու պետությունների կյանքում կանխարգելել նման ոճիրների կրկնումը:

Կոնգրեսականներն իրենց հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեցին Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքները` միաժամանակ իրենց զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին:
Հանդիպմանը ներկա էին Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
The article published in the Spokesperson project.
Share with friends
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8274 | 0
18:21, 25.07.2014
6145 | 0
to top