MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +19 °C ... +34 °C Tomorrow:+34 °C
ԱՄՆ կոնգրեսականներն այցելեցին նաև Մայր Աթոռի Էկումենիկ կենտրոն
19:05, 25.04.2014
1949 | 0
Ապրիլի 24-ին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի այցի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպումից հետո ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորած ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը` ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի, ինչպես նաև Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանի, անդամներ Րաֆֆի Համբարյանի, Նոռա Հովսեփյանի, Ստիվ Հովսեփյանի, Րաֆֆի Գարագաշյանի այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորակառույց Էկումենիկ կենտրոն:
Այցի ընթացքում հյուրերը ծանոթացան Հայաստանյան Կլոր Սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված «Սուրբ Էջմիածինը և Հայոց Ցեղասպանությունը» թեմայով շարժական ցուցահանդեսին, ապա մասնակցեցին Թուրքիայի Հանրապետությունում կրոնական կազմակերպությունների և Եկեղեցիների վիճակին նվիրված քննարկմանը:
Զրույցի ընթացքում Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն անդրադարձավ Հայ Եկեղեցու էկումենիկ կապերին, ինչպես նաև ներկայացրեց Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի տարածքում կրոնական հաստատությունների` մասնավորապես Հայ, Հույն, Ասորի Եկեղեցիների իրավունքների պաշտպանության բնագավառում Եկեղեցիների կողմից ձեռնարկված քայլերը: Հովակիմ Սրբազանը մասնավոր անդրադարձ կատարեց նաև պատմական Արևմտյան Հայաստանի տարածքում մի շարք եկեղեցիների պատմությանն ու ներկա վիճակին` ԱՄՆ կոնգրեսականներին վերստին փոխանցելով Վեհափառ Հայրապետի գնահատանքը` Թուրքիայի տարածքում եկեղեցական կալվածքներն իրավատերերին վերադարձնելու նպատակով օրենսդրական նախաձեռնության համար:
Հանդիպումից հետո հյուրերը շրջեցին Մայր Աթոռի թանգարաններում և եղան Մայր Տաճարում:
The article published in the Spokesperson project.
Share with friends
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8335 | 0
18:21, 25.07.2014
6208 | 0
to top