MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +7 °C ... +19 °C Tomorrow:+21 °C
Չորս մոմեր
10:47, 01.05.2014
2816 | 1
Չորս մոմեր այրվում էին դանդաղ: Լռություն էր և լսվում էր նրանց զրույցը: Առաջինն ասաց. - Ես խաղաղությունն եմ, մարդիկ չեն հասցնում ինձ պահել, կհանգչեմ, – ասաց և թուլացրեց կրակը ու մարեց: Երկրորդն ասաց. - Ես հավատն եմ, ավելորդ եմ, մարդիկ չեն ուզում իմանալ իմ մասին, իմաստ չունի վառված մնալ: Երբ ավարտեց խոսքը, փչեց թույլ զեփյուռը և հանգցրեց նրան: Երրորդ մոմը արտահայտվեց տխուր. - Ես սերն եմ: Էլ ուժ չունեմ, մարդիկ չեն հավատում իմ կարևորությանը. մոռանում են նույնիսկ իրենց սիրելիներին, -ասաց և անմիջապես հանգավ: Այդ պահին ներս մտավ մի երեխա, տեսավ երեք մոմորը հանգած: - Ի՞նչ է սա, դուք պետք է մինչև վերջ վառվեք, -ասաց ու սկսեց լացել: Այդ ժամանակ խոսեց չորրորդ մոմը. - Քանի դեռ ես կրակ ունեմ, կվառենք մյուս մոմերը: Ես հույսն եմ: Եւ փայլող աչքերով երեխան հույսի մոմով վառեց մյուսները:
The article published in the Spokesperson project.
Share with friends
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8273 | 0
18:21, 25.07.2014
6140 | 0
to top