MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Tomorrow:+21 °C
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրիայի Գեներալների խորհրդի պատվիրակությանը
13:32, 03.05.2014
1982 | 0
Մայիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրիայի Հանրապետության Գեներալների խորհրդի պատվիրակությանը` գլխավորությամբ Գլխավոր շտաբի պետ Օթմար Կոմմենդայի և ուղեկցությամբ ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արամ Մարությանի ու ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը հյուրերին ներկայացրեց Հայ եկեղեցու առաքելությունն ու ունեցած կարևոր դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում, անդրադարձավ Եկեղեցու առջև ծառացած ներկայիս մարտահրավերներին, ինչպես նաև ներկայացրեց հասարակական կյանքում հոգևոր-բարոյական արժեքների ամրապնդմանն ուղղված քայլերը:

Ապա մասնավոր անդրադարձ կատարվեց Հայոց բանակի հոգևոր առաջնորդության գործունեությանն ու առաքելությանը, մեծապես կարևորվեց հոգևոր սպասավորների ներկայությունը բանակում, ովքեր նպաստում են արատավոր բարքերի նվազեցմանը և զինվորական ոգու զորացմանը: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը փաստեց, որ հայոց պատմության ընթացքում` ի պաշտպանություն հայրենիքի մղված հերոսական մարտերում, հոգևորականը միշտ էլ զինվորի կողքին է եղել` վերջինիս հետ միասին մարտնչելով թշնամու դեմ:
Ավստրիայի Գլխավոր շտաբի պետ Օթմար Կոմմենդան իր հերթին անդրադարձավ բանակում հոգևոր սպասավորության առաքելության կարևորությանը և անհրաժեշտ նկատեց երկու երկրների բանակների հոգևոր առաջնորդությունների միջև համագործակցության ձևավորումը:
The article published in the Spokesperson project.
Share with friends
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8273 | 0
18:21, 25.07.2014
6140 | 0
to top