MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +19 °C ... +32 °C Tomorrow:+32 °C
ԱՅՍ ՏԱՐԻ ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈՆԸ ԿՆՇՎԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ
19:57, 09.05.2014
2491 | 0
Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով սահմանված են նաև եկեղեցուն նվիրված տոներ: Դրանցից երկուսը վերաբերում են Սուրբ Էջմիածնի Մայր տաճարին: Առաջին տոնը նվիրված է Հայաստանում քրիստոնեության հաստատմանը և Գրիգոր Լուսավորչի տեսիլքին: Այն կոչվում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոն: Երկրորդը նվիրված է Մայր տաճարի նավակատիքի հիշատակին և կոչվում է Շողակաթի տոն:

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն իր մեջ մեծ իմաստ է պարունակում:
Կաթողիկե Սուրբ Էջմիածինը Ամենայն Հայոց կաթողիկոսների նստավայրն է, մեր եկեղեցու Մայր Աթոռը: Նա սրբավայր է և ուխտատեղի բոլոր հայերի համար: Սուրբ Էջմիածինը միավորում է աշխարհասփյուռ հայությանը, նրա համար հանդիսանում հավատի ոգեշնչման մշտական աղբյուր:
Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Զատկից մոտ երկու ամիս անց:
ԱՅՍ ՏԱՐԻ ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈՆԸ ԿՆՇՎԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ
The article published in the Spokesperson project.
Share with friends
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8338 | 0
18:21, 25.07.2014
6212 | 0
to top