MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-1 °C, -3 °C ... +4 °C Tomorrow:0 °C
Ահա թե ովքեր են կանգնած Գարեգին Բ-ի թիկունքում, որոնք թույլ չեն տալիս նրա հեռանալը
15:06, 21.02.2019
13034 | 0
Մասոնականությունը մերժելի է քրիստոնեական բոլոր եկեղեցիների կողմից, և որևէ եկեղեցական իրավունք չունի մասոն լինելու: Դա հակաքրիստոնեական է: Մասոններն ունեն կանոն՝ երբեք վկայություն չտալ միմյանց դեմ դատարանում։ Նրանք հասկանում են, որ դա կարող է կեղծ ցուցմունք լինել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, բայց նրանց համար յուրայինին չպաշտպանելը շատ ավելի մեծ մեղք է։
Առավել հայտնի մասոնների թվին են պատկանում Չարլզ Դարվինը, Մարկ Տվենը, Ուինսթոն Չերչիլը, Ջոն Էդգար Հուվերը, Բենջամին Ֆրանկլինը ու ԱՄՆ հիմնադիր նախագահ Ջորջ Վաշինգտոնը։
Հիտլերը հավատում էր, որ մասոններին կառավարում են հրեաները ու այդ պատճառով, նացիստների կողմից 80-200 հազար մասոն է ոչնչացվել։
ԱՄՆ-ում կանայք չեն կարող լինել մասոն, մինչդեռ Եվրոպայում նրանց որպես կանոն ձեռնադրում են։
Հայանուն մասոնները կուսակիցներն ու «եղբայրներն» էին 1909 թ. ապրիլին Ադանայի կոտորածի օրերին «Կոստանդնուպոլսոյ Մասօնական Մեծ Օթեակ» -ի հիմնադիր, երիտթուրք պարագլուխ, Մեծ Եղեռնի գլխավոր կազմակերպիչներից Մեծ Վարպետ՝ «եղբայր» Մեհմեդ Թալաաթ Փաշայի և այդ օթյակի մյուս Մեծ Վարպետ՝ մասոններ Ջեմալ Փաշայի, Էնվեր Փաշայի, Բեհաեդդին Շաքիրի, Ջավիդ Բեյի, Էմանուել Կարասոյի և մյուս ցեղասպանների:
Հայազգի մասոններից առավել նշանավոր էին՝ գրողներից Գրիգոր Զոհրապը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Մկրտիչ Պեշիկթաշլյանը, Միքայել Նալբանդյանը, խմբագիրներից Մատթեոս Մամուրյանը, Հարություն Սվաճյանը, դաշնակցականներից Արշակ Ջամալյանը, Սիմոն Վրացյանը, Ալեքսանդր Խատիսյանը, Վահան Փափազյանը, կաթողիկոսներից Խորեն Ա Կիլիկիո կաթողիկոսը, Գարեգին Բ Կիլիկիո և Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոսը, Արամ Ա Կիլիկիո կաթողիկոսը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, եպիսկոպոսներից՝ Եղիշե պատրիարք Տերտերյանը, Գնել արքեպիսկոպոս Ճերեճյանը, Վարդան արքեպիսկոպոս Տեմիրճյանը, Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը, Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանը, ինչպես նաև Ռամկավար ազատական կուսակցության շատ անդամներ: ՀՅԴ-ի և ՌԱԿ-ի մի շարք ներկայացուցիչներ առ այսօր անդամագրված են մասոնական այլևայլ կազմակերպություններին:
Կցված ֆիլմը ներկայացնում է հայ տաճարականների՝ տամպլիերների ու դրանց անմիջական շարունակություն համարվող ազատ որմնադիրների՝ մասոնների կապը Գարեգին Բ-ի ու հոգևոր սպասավորների հետ:
Հայ մասոններն այն աստիճան են սանձարձակ գործում, որ մինչև անգամ հայկական եկեղեցիներում և եկեղեցապատկան կից կառույցներում բացեիբաց կատարում են օկուլտ մասոնական գաղտնի ծիսակատարություններ:
Գարեգին Բ-ի մասոն լինելու ևս մեկ ապացույց։ Ուշադիր նայեք նկարի՝ նրա ձեռքով բարևելու կերպին։ Նա մատներով սեղմում է դիմացինի մատները։ Սա աշխարհով մեկ հայտնի մասոնական ողջույնի ձև է։ Ահա թե ովքեր են կանգնած Գարեգին Բ-ի թիկունքում, որոնք թույլ չեն տալիս նրա հեռանալը:
Հայ մասոններն ու Գարեգին Բ-ն. նեռի սրբապիղծ արբանյակները
Spokesperson: Ազատ Խոսք
The article published in the Spokesperson project.
Share with friends
| |
Ազատ Խոսք
to top