ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Samsung-ը ներկայացրել է առաջին ձգվող էկրանը
12:05, 23.05.2017 | mamul.am
12229 | 0

Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է առաջին ձգվող OLED էկրանը: Ընկերությունն ընդգծել է, որ այդպիսի էկրանի կրկնօրինակն այժմ գոյություն չունի:
Samsung-ն իր նորույթը կներկայացնի SID 2017 ցուցահանդեսի ժամանակ, որը մեկնարկում է այսօր` Լոս Անջելեսում: Սպասվում է, որ կներկայացվի էկրանի 9.1 դյույմանոց տարբերակը: Էկրանին սեղմելու դեպքում այն կարող է ձգվել 12 միլիմետր ու վերադառնալ նախնական վիճակին` առանց վնասվելու:
Ի տարբերություն ճկվող էկրանների` Samsung-ի ձգվող էկրանը կարող է ձևափոխվել միաժամանակ մի քանի ուղղություններով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր