ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Իրական ընդդիմադիր քաղաքական ուժերը շատ քիչ ժամանակ ունեն». Նարեկ Սամսոնյան
02:06, 29.09.2023 | mamul.am
3947 | 2

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունվարի 1-ից Արցախի հանրապետությունը դե յուրե կդադարի գոյություն ունենալ: Վերջին օրերի դժոխքի, խայտառակության ու դրա ֆոնին քաղաքական դաշտի իմպոտենտության տրամաբանական հետևանքը: Սրանով վերջնականորեն ավարտվում է նաև Հայաստանի Երրորդ հանրապետության փիլիսոփայական գոյությունը, իսկ, եթե դավաճանների վարչախումբը չհեռացվի՝ այսինքն քաղաքական ամլությունը դաշտում շարունակվի, շատ շուտով նմանատիպ հայտարարություն լինելու է նաև դավաճանական վարչախմբի ղեկավարի կողմից:
Հ.Գ. Իրական ընդդիմադիր քաղաքական ուժերն էս պայմաններում շատ քիչ ժամանակ ունեն Երրորդ Հանրապետության հետ իրենց վերջնական վախճանը չկնքելու մասին մտածելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր