ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Պահանջում եմ անվտանգ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս հայերին». Հենրիխ Մխիթարյան
00:24, 29.09.2023 | mamul.am
5844 | 0

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալմանը։
«Ես միանում եմ իմ հայրենակիցներին՝ պահանջելով անվտանգ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին։ Քանի որ տասնյակ հազարավոր ընտանիքներ փախչում են Լեռնային Ղարաբաղից՝ անվտանգ ապաստան ստանալու Հայաստանում, կալանավորումը դառնում է տագնապալի միտում:

Ռուբեն Վարդանյանն աչքի է ընկնում որպես խաղաղության բացահայտ ջատագով ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև աշխարհում։ Նա աշխարհահռչակ բարերար է, գործարար և «Ավրորա» մրցանակի մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը, որը խաղաղության տարածման ջատագով է և ամբողջ աշխարհի մարդկանց տրամադրում է կրթություն և առողջապահություն»,- գրել է Մխիթարյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր