ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Անընդունելի են անդամ պետությունների սահմանների մոտ սադրիչ գործողությունները». ՀԱՊԿ հռչակագիր
14:18, 05.12.2023 | mamul.am
3647 | 0

Հավաքական անվտանգության խորհուրդն անընդունելի է համարում ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների մոտ սադրիչ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել վտանգավոր միջադեպերի և ռազմաքաղաքական լարվածության աճի: Այս մասին ասվում է ՀԱՊԿ խորհրդի հռչակագրում:
Հավաքական անվտանգության խորհրդի նիստը կայացել է նոյեմբերի 23-ին՝ Մինսկում, սակայն ամփոփիչ հռչակագիրը հրապարակվել է այսօր: ՀՀ վարչապետը չի մասնակցել նիստին: «Անընդունելի են ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների մոտ սադրիչ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել վտանգավոր միջադեպերի և ռազմաքաղաքական լարվածության աճի։ Խորը մտահոգություն ենք հայտնում զինված հակամարտությունների գոտիներ օտարերկրյա ահաբեկիչ-զինյալների տեղափոխման կապակցությամբ»,- ասվում է հռչակագրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
00:18, 04.06.2024
6569 | 0
դեպի վեր