ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Գոյություն ունի վիրահատություն, որի արդյունքում հիվանդը 2 սիրտ է ունենում
22:05, 26.10.2016 | mamul.am
11890 | 0

Գոյություն ունի վիրահատություն, որի ժամանակ հիվանդին պատվաստում են դոնորական սիրտ` չհեռացնելով նրա սեփական սիրտը: Այն մտահղացել են ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքի Thorton Hospital-ի վիրաբույժները: Երբ 2011-ին հիվանդանոց է դիմել 36-ամյա Թայսոն Սմիթը, բժիշկները հասկացել են, որ նրա վիճակն այնքան ծանր է, որ վիրահատությանն օրգանիզմը չի դիմանա: Սակայն վիրահատություն, այնուամենայնիվ, եղել է: Բժիշկները հիվանդի սիրտը թողել են իր սովորական տեղում և նրա կողքին տեղադրել են դոնորական սիրտը, որն էլ իր վրա է վերցրել արյունը մատակարարելու դժվարին գործը: «Ես ինձ օրեցօր ավելի ու ավելի լավ եմ զգում, ուժերս վերականգնվում են»,- ասել է Սմիթը:

Սմիթի «հին» սիրտն սկսել է աշխատել նվազ ծանրաբեռնվածությամբ, այն արյունը հարստացրել է թթվածնով, իսկ «նոր» սիրտն արյունը մատակարարել է օրգաններ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր