ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Կրոնական հանդիպում Ռումինիայի Յաշ քաղաքում
23:34, 21.02.2014
2965 | 0

Փետրվարի 21-ին Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպս. Հակոբյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպս. Տիգրանյանը, առաջնորդական փոխանորդ Տեր Եզրաս քահանա Բոգդանը, Թեմական քարտուղար եւ Պիտեշտ քաղաքի հոգեւոր հովիվ Տ.Հեթում քահանա Թարվերդյանը, Հայաստանից ժամանած Գայանե և Նելլի միանձնուհիները այցելեցին Ռումինիայի Ուղղափառ եկեղեցու Մոլդովայի Թեոֆան Մետրոպոլիտին:
Այցելության նպատակը երկու եկեղեցիների միջեւ վանականության փորձի փոխանակում կատարելն էր:
Առաջնորդանիստ Յաշ քաղաքից հետո հյուրերը այցելեցին Յաշից իննսուն կիլոմետր հեռու գտնվող Վարատիկ կանանց վանքը: Այս վանքը կառուցվել է 17 դ. այժմ բնակվում են չորս հարյուր միանձնուհի:
Այս վանքի այցելության նպատակն էր Հայաստանից ժամանած Գայանե եւ Նելլի միանձնուհիների` մեկ տարի փորձառություն ձեռք բերելը, որպեսզի իրենց ծառայությունը շարունակեն Ռումինիայի Հայոց Թեմի` Հաճկատար վանքում եւ վերականգնեն վաղ անցյալում վանքի հոգեւոր կյանքը, որ ապահովում էին վանքի միանձնուհիները եւ հոգեւորականները:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
23:26, 12.05.2018
6150 | 0
դեպի վեր