ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +19 °C Վաղը`+22 °C
Կրոնական հանդիպում Ռումինիայի Պաշտպանության Նախարարությունում
13:06, 20.05.2014
2481 | 0
Մայիս 20-ինՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցավ կրոնական հանդիպում մասնակցությամբ՝ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ՝ Տ.Տաթև եպս. Հակոբյանի և Ռումին Ուղղափառ եկեղեցու զինված ուժերի հոգևոր սպասավորության առաջնորդի հետ: Հանդիպմանը ներկա էին Ռումինիայի Հայոց թեմի փոխանորդ՝ Բուխարեստ քաղաքի Ս.Հրեշտակապետաց եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տ.Եզրաս քհն. Բոգդանը, ինչպես նաև Ռումինիայի Հայոց թեմի թեմական քարտուղար և Պիտեշտ քաղաքի հոգևոր հովիվ՝ Տ.Հեթում քհն. Թարվերդյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ռումին Ուղղափառ եկեղեցու Դանիել պատրիարքի օրհնությամբ՝ պետք է կյանքի կոչվի երկու եկեղեցիների միջև համագործակցություն եկեղեցական չորս կառույցների ուղղությամբ.
1.Համագործակցություն երկու ճեմարանների միջև. Ուսանողների փոխանակում, ինչպես նաև աստվածաբանական հանդիպումներ երկու հոգևոր հաստատություններում, դասախոսների փոխանակում և այլն:
2. Երկու եկեղեցիների միջև վանքերի համագործակցություն, որը պետք է նպաստի վանական կյանքի աշխուժացումը երկու եկեղեցիների միջև:
3. Կազմակերպել ուխտագնացություններ Ռումինիայից Հայաստան և հակառակ ուղղությամբ. Նպատակն է, որպեսզի երկու եկեղեցիների հավատացյալները ճանաչեն երկու երկրներում գոյություն ունեցող սրբատեղիները. Սա նաև կզորացնի Ռումինիայի Հայոց թեմը իր Հայրենիք-Սփյուռք կապը ամրացնելով:
Հուսկ՝ չորրորդ կետը ի կատար ածելու համար որոշվեց, որ համագործակցություն պետք է սկսվի նաև երկու եկեղեցիների զինված ուժերի հոգևոր սպասավորության բաժինների միջև:
Պետք է նշել, որ այս ծրագրերի աշխատանքը նախաձեռնել է Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ՝ Տ.Տաթև եպս. Հակոբյանը, վերջինս իր խոսքում այսօր նշեց, որ շատ է կարևորում երկու եկեղեցիների համագործակցությունը և կապերի ամրապնդումը:
Սրբազանը Հայրը նշեց նաև, որ հայ և ռումեն ժողովուրդները երկար տարիներ միասին խաղաղ ապրել և ստեղծագործել են, դրա վառ ապացույցը պատմության էջերն են, որ հայերը 1000 տարվա բնակություն ունեն այս սրբազան հողի վրա: Իր խոսքի վերջում նշեց, որ երկու եկեղեցիների համագործակցությունը կնպաստի մեր հավատացյալ ժողովրդի հոգևոր արժեքների բարձրացմանը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
23:26, 12.05.2018
6150 | 0
դեպի վեր