ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+22 °C
ՀԵԵՄ-ի Արևելյան Եվրոպայի Տարածաշրջանի Ներկայացուցչական Ժողով Բուխարեստում
21:59, 20.02.2015
3464 | 0
Փետրվարի 20-ին, Ռումինիայի Հայոց թեմի Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ ՀԵԵՄ-ի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ներկայացուցչական ժողովիը: Ժողովին մասնակցում էին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ՝ Տ.Տաթև եպս. Հակոբյանը, ԱՄՆ-ի Արևմտյան Հայոց թեմի առաջնորդ՝ Տ.Հովնան արք. Տերտերյանը, Իտալիայի հոգևոր հովիվ՝ Տ.Թովմա աբղ. Խաչատրյանը և ՀԵԵՄ-ի Եվրոպայի տարածաշրջանի պատասխանատու, Ռուսեի հոգևոր հովիվ՝ Տ.Տիրայր քհն. Հատավյանը, Ռումինիայի Հայոց թեմի թեմական քարտուղար և Պիտեշտի հոգևոր հովիվ՝ Տ.Հեթում քհն. Թարվերդյանը, Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը, ինչպես նաև ՀԵԵՄ-ի գրասենյակի տնօրեն՝ Գևորգ Մկրտչյանը:
Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ՝ Տ.Տաթև սրբազանը շատ բարձր գնահատեց վերոնշյալ ժողովը՝ նշելով, որ նմանատիպ ժողովները ավելի են ակտիվացնում երիտասարդների ակտիվությունը և մասնակցությունը Հայոց Եկեղեցում կյանքից ներս:
Ժողովի ժամանակ Հովնան սրբազանը երիտասարդներին ներկայացրեց ժողովի օրակարգը և ապագա ծրագրերը, թե Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում ՀԵԵՄ-ը ինչ պետք է ի կատար ածի:
Ժողովին որոշվեց, որ յուրաքանչյուր երիտասարդաց միություն տվյալ թեմի իր գործունեությունը լուսաբանի սոցիալական ցանցերի միջոցով, որը մասնակիցների կարծիքով և հատկապես երիտասարդների շատ մեծ քարոզչության միջոց է հանդիսանում այժմ:
Կարևոր ձեռքբերումներից էր նաև, որ Արևելյան Եվրոպայի յուրաքանչյուր թեմի երիտասարդաց միություն քույր թեմ հռչակվի Հայաստանի, որևէ թեմերից մեկի հետ: Հավելենք, որ Ռումինիայի Հայոց թեմը քույր թեմ է հռչակվել Վայոց Ձորի թեմի հետ:
Հովնան սրբազանը նաև հատուկ կետ ավելացրեց, որ երիտասարդաց միությունները տվյալ թեմերում ինչ գործ պետք է կատարեն, որպեսզի հիմք դրվի հայերին մոտեցնելու հայկական սովորություններին, ինչպես պահպանեն սփյուռքում հայոց լեզուն, որը շատ արդիական խնդիր է:
Ժողովը փակվեց Տերունական աղոթքով: Որոշում կայացվեց, որ հաջորդ ժողովը տեղի է ունենալու 2016 թ. Մեծ Պահքի առաջին շաբաթվա մեջ Ուկրաինայի Օդեսա քաղաքում:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
23:26, 12.05.2018
6150 | 0
դեպի վեր