ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Սումգայիթյան զոհերի հիշատակին Հոգեհանգստյան կարգ կատարվեց Ռումինիայի Պիտեշտ քաղաքում
21:39, 01.03.2015
3364 | 0

Այսօր Ռումինիայի Հայոց թեմի Պիտեշտ քաղաքի հայ համայնքում սուրբ Պատարագի ավարտին՝ ձեռամբ հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Սումգայիթյան զոհերի հիշատակին: Հոգեհանգստյան կարգը կատարվեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի հարյուր ամյակին նվիրված խաչքարի մոտ: Վառվեցին մոմեր, դրվեցին ծաղիկներ հայ համայնքի կողմից: Տեր հայրն իր խոսքում նշեց, որ յուրաքանչյուրիս պարտքն է վառ պահելու մեր անմեղ զոհերի հիշատակը և աղոթելու նրանց հոգիների հանգստության համար:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
23:26, 12.05.2018
6150 | 0
դեպի վեր