ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
«Էրեբունի-Երևան 2797» սոցիալական ծրագիրը Նոր Նորքում. օր 4-րդ
19:12, 04.10.2015
2446 | 0
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում Երևան քաղաքում իրականացվող սոցիալական ծրագրի 4-րդ օրը Նոր Նորք վարչական շրջանում ևս տոնական զգացողություններով և ուրախության բուռն զգացողություններով էր լեցուն:
Սոցիալական ամենատարբեր խմբերի ընտանիքներին Երևանի քաղաքապետարանի կողմից կենցաղային անհրաժեշտ տեխնիկա նվիրելու արարողությանն այսօր Նոր Նորքում մասնակցեց նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:
Հաճելի անակնկալը բարձր տրամադրություն էր ստեղծում յուրաքանչյուր ընտանիքում` քաղաքի ծննդյանը տարեդարձը վերածելով իսկական տոնի:
«Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով անցկացվող «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում իրականացվող ծրագիրը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 10-ը` երևանյան 2797 ընտանիքների համար ջերմ ու բարի քաղաքի սպասված ու սիրված տոնը դարձնելով առավել հիշարժան:
Նկարները՝ այստեղ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր