ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Աշնանային գունազարդ տրամադրություն Նոր Նորքի հ.101 մանկապարտեզում
17:56, 19.10.2015
2461 | 0
Նոր Նորք վարչական շրջանի հ.101 մանկապարտեզում Երևանի ծննդյան 2797-րդ տարեդարձը և աշնանային ոսկե գույները միախառնվել էին մանուկների լուսապայծառ ժպիտներին՝ կրթօջախը վերածելով հեքիաթների իրական մոլորակի:
Տոնակատարությանը մասնակցում էին նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչները, ովքեր կրթօջախի տնօրեն Աննա Ասատրյանի ուղեկցությամբ շրջեցին տոնական ձևավորված տաղավարներով՝ գնահատելով յուրաքանչյուր խմբի աշխատանքը:
Միջոցառմանը զուգահեռ կազմակերպվել էր նաև թեմատիկ սպորտլանդիա, որտեղ «Էրեբունի» և «Երևան» թիմերը չափեցին իրենց ուժերը տարբեր մրցաձևերում՝ առաջնորդվելով «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» սկզբունքով: Մասնակից թիմերը պարգևատրվեցին տոնական գավաթներով:
Հյուրերը շրջեցին նաև խմբասենյակներով, շնորհավորեցին միջոցառման մասնակիցներին ու կազմակերպիչներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ստեղծագործական վերելքներ:
Նկարները՝ այստեղ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր