ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+18 °C
Գրական-գեղարվեստական ցերեկույթ ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետում
17:01, 09.04.2019
2323 | 0

Ապրիլի 9-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, մ.գ.թ., դոցենտ Ինգա Հակոբյանը կազմակերպել է գրական-գեղարվեստական ցերեկույթ` նվիրված մայրության և գեղեցկության տոնին:


«Պատահական չէ, որ տոնը համընկնում է գարնան գալստյան, բնության զարթոնքի հետ, որը խորհրդանշում է նաև կանանց, մայրերի գեղեցկությունն ու բարությունը, կյանքը գունավորելու և նոր լիցքեր հաղորդելու նրանց կարողությունը», -ասել է Ի. Հակոբյանը` մաղթելով բոլոր կանանց, մայրերին, աղջիկներին ընտանեկան ջերմություն, երջանկություն, սեր և խաղաղություն:

Ուսանողներն ասմունքել են, հանդես եկել պարային կատարումներով, արժևորել կանանց անգնահատելի դերը մատաղ սերնդի դաստիարակության, կրթության գործում:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արցախի պետական համալսարան
դեպի վեր