Գարեգին Բ-ի դաստիարակած «հավատավոր» ոհմակի ներկայացուցիչ ոմն Ժորժիկ, ով հանդիսանում է չկաթողիկոսի գյուղապետ եղբոր` Գևորգ Ներսիսյանի փեսան, նույն ինքը` Ոսկեհատի գյուղապետի աղջկա` Խաթուն Ներսիսյանի ամուսինը (նրանց հարսանիքի քավորն էր գեներալ Մանվել Գրիգորյանը), ս.թ. դեկտեմբերի 15-ին Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի ժամանակ լկտի հայհոյանքով պղծել է Սուրբ Գեղարդի անունն ու սրբությունը, որը հանդիսանում է հռոմեացի զինվորի կողմից Քրիստոսի կողը խոցած նիզակը:
Հիշեցնենք, որ Սուրբ Գեղարդը համաքրիստոնեական և համազգային մեծագույն սրբություններից է, որով յոթ տարին մեկ անգամ, ի շարս այլ սրբությունների, օրհնվում է Սրբալույս Մյուռոնը: Խնդրին անդրադարձել է նաև պատմաբան Գևորգ Յազըչյանը՝ առանձին տեսանյութով:
Այլևս այս «թրիք» Գարեգինի բանդայից անտանելի գարշահոտություն է տարածվում: Այսքանը հերիք է` պատկերացում կազմելու այդ սրբապիղծների «հոգևոր» մակարդակի, իսկ ավելի ճիշտ` դիվահարության աստիճանի մասին...
Հ.Գ. Կցված տեսանյութը պարունակում է հայհոյանք, որի համար ներողություն ենք խնդրում: Անչափահասներին արգելվում է դիտել: