ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Պուտին-Էրդողան հանդիպումը որոշիչ կլինի». Հակոբ Բադալյան
02:06, 31.08.2023 | mamul.am
4593 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ըստ իս, թե Հայաստանում, թե Արցախում ներքաղաքական «թոհուբոհի» առանցքային իրադարձությունները՝ ուղղակի, թե անուղղակի, արտահայտում են Ռուսաստանի ռազմաքաղաքական, տնտեսական էլիտաներում առկա իրողություններն ու տրամադրությունները, բաժանարար գծերը, դիմակայությունները, գտնվում են դրանց կամ անմիջական, կամ տարածական ազդեցության ներքո: Այդ կարծիքս արտահայտել եմ մի շարք անգամներ, ընդ որում՝ այդ թվում դրա մասին խոսել եմ թե դեռևս 44-օրյա պատերազմից առաջ, թե նաև 2018-ից առաջ:
Այն բռնկումը, որ այս օրերին տեղի է ունենում Արցախի «ներքաղաքական» տիրույթում, ի թիվս տարբեր հանգամանքների, ուշագրավ է նաև նրանով, որ փաստորեն նախորդում է Պուտին-Էրդողան հանդիպմանը, որը մի քանի օրից՝ սեպտեմբերի 4-ին կայանալու է Սոչիում:
Դրա օրակարգային հարցերից մեկն, անշուշտ, վերաբերելու է Կովկասին և հայ-ադրբեջանական խնդրին, Արցախին: Հանդիպումը, իմ կարծիքով, որոշիչ կլինի ռեգիոնալ կայունության ռեժիմի տեսանկյունից, ինչը, սակայն, ենթակա կլինի թե́ Մոսկվայի, թե́ Անկարայի համար առավել լայն կարևորություն ունեցող հարցերին:
Բազմիցս արտահայտել եմ կարծիքս, որ, Հայաստանը, ցավոք սրտի, չունենալով ամբողջատիրական և ավտոկրատ կառավարման ռեսուրս՝ ինչպես Ադրբեջանը, միաժամանակ չունենալով նաև կայացած մրցակցային և բովանդակային լրջմիտ քաղաքական և քաղաքագիտական համակարգեր, ստիպված է բարդ ու շատ նեղ այդ իրավիճակներում մի կերպ «պտտվել» այն թոհուբոհերով, որոնք այլ բան, քան գզվռտոց՝ չեն արտահայտում: Նույնն է գործնականում նաև արցախյան դաշտում:
Սրա արմատներն ու պատճառները շատ խորն են: Իհարկե հնարավոր է անվերջ կարդալ դասախոսություններ, տարբեր թեմաներով, սովորեցնել, թե ոնց պետք է լինի: Բայց, այսօր Հայաստանն ու Արցախն ունեն ոչ թե սովորեցնողների, այլ անողների կարիք: Կամ, ինչպես դասականը կասեր՝ «ով կարողանում է՝ անում է, ով չի կարողանում՝ ուսուցանում է»:
Իսկ անելիքը, ըստ իս, տնտեսական հարաբերությունների համակարգի խորքում է: Որևէ այլ տեղ, որևէ այլ խոշոր թեմայով լուծում փնտրելը, թերևս, անիմաստ է, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է սուբյեկտության հեռանկարներին»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր