ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Հայկական տպագիր մամուլը վախճանից մեկ քայլի վրա է գտնվում». Նարինե Կիրակոսյան
21:18, 16.12.2023 | mamul.am
1723 | 0

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու տարուց ավելի է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթը լույս չի տեսնում։ «Նիկոլի թվին» փակվեց նաև անկախ Հայաստանի առաջին օրվանից տպվող «Հայաստանի Հանրապետություն» թերթը։ Հայաստանի անկախացումից հետո երբևէ Հայաստանի լրատվամիջոցների վիճակն այսքան օրհասական չի եղել, ինչքան հիմա։
Օրինակ՝ մինչև 2018 թվականը լույս էին տեսնում հետևյալ թերթերը «Հայաստանի Հանրապետություն», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Հայոց աշխարհ», «Երկիր», «Ազգ», «168 ժամ», «Հայկական ժամանակ», «Ժամանակ», «Ժողովուրդ», «Չորրորդ իշխանություն», «Առավոտ», Հրապարակ», «Իրավունք», «Իրատես դե ֆակտո», «Գոլոս Արմենիի» թերթերը, իսկ հիմա սրանցից միայն մի քանիսը․ «Առավոտ», «Հրապարակ», «Ժողովուրդ», «Իրավունք», «Փաստ», «168 ժամ», «Ազգ» և «Գոլոս Արմենիի»։ Կարելի է ասել, որ հայկական մամուլը, հատկապես տպագիր մամուլը վախճանից մեկ քայլի վրա է գտնվում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր