Տեխնոլոգիաների ապագան պատկանում է արհեստակա բանականության սկզբունքին: Այս հասկացության սահմանման հիմքում ընկած է այնպիսի տեխնոլոգիաներ կառուցելու գաղափարը, որոնք կարող են մարդու նման մտածել: «Այբ» դպրոցը «Ռոստելեկոմի» հետ համատեղ իրականացրեց «Բարև ապագայից» նախագծի առաջին ցուցադրություն-քննարկումը, որի մասնակիցները ծանոթացան ապագայի տեխնոլոգիաներին վերաբերող համաշխարհային վերջին միտումներին և ամենաանհավանական ոլորտներում դրանց կիրառությանը: Ցուցադրված նմուշները ստացել էին արհեստական բանականության տեխնոլոգիայի օգտագործման միջոցով՝ լուսանկարների վրա կիրառելով գունանկարների ոճերը: Ցուցահանդեսին զուգահեռ մասնակիցները հանդիպում ունեցան ոլորտի առաջատար մասնագետների հետ, ովքեր ներկայացրին տեխնոլոգիաների զարգացման վերաբերյալ իրենց կարծիքը, մեր ունեցաց դերն ու մասնակցության հնարավորությունները: Hilearn հիմնադիր և տնօրեն Արսեն Մամիկոնյանի խոսքով, մենք որպես մարդկություն, շատ հեռու ենք արհեստական բանականությանը հասնելուն, ու թե ինչ ունենք այսօր՝ դա ալգորիթմներնն ու մեքենացված ուսուցումն է: Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են խորանալ այս մասնագիտության մեջ, Արսենը խորհուրդ է տալիս զարգացնել մաթեմատիկական գիտելիքները, քանի որ ցանկացաց ալգորիթմի և մեքենացված ուսուցման հիմքում մաթեմաթիկան է, գուցե դպրոցական մակարդակի, կամ էլ մագիսրատուրայի, սակայն փաստը մնում է այն, որ հիմքում մաթեմաթիկան է: Մասնակիցներից մեկի հարցին, թե արդյոք դեգրատացում չի լինի հասարակության շրջանում, բանախոսները միակարծիք հերքեցին այդ միտքն ու հավաստիացրին, որ լինելու է ընդհակառակը: Տեղի է ունենալու արհեստական ինտելեկտի շատ ուժեղ գիտակցում մարդկային ապագայում: Միջոցառման վերջում «Ռոստելեկոմ» ընկերությունը պատրաստել էր նվեր ամենահետաքրքիր հարցի համար, որն էլ ստացավ դեգրատացման մասին հարցը հնչեցրած մասնակիցը: |