ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ժիրայր Սեֆիլյանն ազատ արձակվեց
20:09, 13.06.2018
3358 | 0
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ բավարարեց Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինեց պատգամավորների անձնական երաշխավորագրով ազատ արձակելով: Դատարանը տեղեկացրեց, որ Սեֆիլյանի համար երաշխավորագիր ներյկայացրած պատգամավորներից յուրաքանչյուրի կողմից դատարանի դեպոզիտ հաշվին 500.000 ՀՀ դրամ վճարումից հետո Սեֆիլյանն ազատ կարձակվի կալանքից:
Սեֆիլյանի համար երաշխավորագիր են ստորագրել ԱԺ «Ելք» խմբակցության պատագամավոր Ալեն Սիմոնյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վարդան Բոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, Վարդևան Գրիգորյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանը:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի` մարտի 20-ի դատավճռով Սեֆիլյանը մեղավոր էր ճանաչվել հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու համար և դատապարտվել 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման:

Համաձայն մեղադրական եզրակացության` Ժիրայր Սեֆիլյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015 թվականի ապրիլի 24-ին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից, կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ:

Բացի այդ` 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված խմբի կազմում Սեֆիլյանն ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով, ավարտին չի հասցրել:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մարինե Բադալյան
դեպի վեր