ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Խնամված լինելն արդեն գեղեցիկ է
23:54, 06.06.2018
5032 | 0
Յուրաքանչյուր դարաշրջան ունեցել է իրեն հատուկ գեղեցկության ընկալումները և այն կաղապարները, որոնց մեջ դրվել են կնոջ մասին առկա պատկերացումները: Նրանց սանրվածքով և դիմահարդարման նրբություններով հնարավոր էր տարանջատել հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներին: Իսկ դիմահարդարման միջոցների կիրառության ձևերն ու գեղեցկության չափանիշները տարբեր ժամանակաշրջանում տարբեր է եղել:
Դեմքի ճիշտ խնամքի ու գեղեցիկ շպար ունենալու մասին զրուցեցինք դիմահարդար Ֆլորա Աշուղբաբյանի հետ:

_Ի՞նչը գրավեց քեզ, ինչու՞ հենց դիմահարդարի մասնագիտությունը:

_Միշտ սիրել եմ գեղեցկություն ստեղծել, այն միշտ պետք է լինի այնտեղ, որտեղ ես եմ: Իսկ այ ուրիշներին գեղեցկություն և ինչու ոչ երջանկություն պարգևելը հրաշալի զգացում է:

_Հաճախ դիմահարդարման շնորհիվ կանայք անճանաչելի են դառնում: Արդյոք ճի՞շտ է կանանց ու աղջիկներին այլ տեսքով ներկայացնելը:

_Ես կողմնակից եմ գեղեցիկ ու հաճելի շպարին: Միշտ փորձում եմ ընդգծել կնոջ գեղեցկությունը չթաքցնելով նրա իրական էությունը, որի արդյունքում չեմ փորձում փոխել նրանց: Ճիշտ է որոշ դեպքերում ինչ որ բաներ պետք է փակել, օրինակ ՝ դեմքի անհարթությունը կամ սպիերը, բայց պետք չէ այնպես անել որ կորչի մարդու «ես» -ը:

_Որո՞նք են այս տարվա թրենդները:

_ Այս տարի մոդայիկ է վարդագույնը, գեղեցիկ ընդգծված, բայց ոչ արտահայտիչ շրթներկն ու աչքերի շպարը: Այս տարի ավելի ակտուալ է բնական դիմահարդարումը, որը կարծում եմ երկար կպահպանվի:

_Դեմքի խնամք և շպար. ինչե՞ս համատեղել:

_Դիմահարդարումից առավել կարևոր է մաշկի խնամքը: Խնամելով դեմքը քիչ շպարի կարիք կունենանք: Այսօր շատ աղջիկներ հասկացել են, որ անհավանական քանակությամբ շպար օգտագործելով ոչ մի գեղեցկություն չի կարող լինել, իսկ այ խնամված լինելն ինքնին գեղեցկություն է:

_Ի՞նչ խորհուրդ կտաք մեր հայ աղջիկներին:

_Կցանկանամ, որ մեր աղջիկները շատ ժամանակ և միջոց ծախսեն ոչ թե շպարի, այլ խնամքի միջոցների վրա, քանի որ հայ աղջիկները ամենագեղեցիկն են և նրանց պարզապես պետք է մի քիչ ավելի ուշադիր լինել իրենց հանդեպ, ընդգծեն իրենց գեղեցկությունը, գրագետ թաքցնելով թերությունները:





Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մարինե Բադալյան
դեպի վեր