ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Քաղաքի այցեքարտ ճոպանուղու ճակատագիրն անորոշ է
11:43, 07.06.2018
6889 | 0

Ալավերդի քաղաքի ճոպանուղին արդեն երկու տարի է, ինչ չի շահագործվում: Այն թաղամաս գնացող ճանապարհը կրճատում էր 5, 2 կմ-ով: Ճոպանուղու բացակայությունը մի շարք անհարմարություններ է ստեղծում քաղաքի երկու թաղամասի բնակիչների համար:
Ճոպանուղու վերագործարկումն Ալավերդիում այսօր ամենաքննարկվող թեման է: Ձմռան ամիսներին ճոպանուղին ապահովում է քաղաքի ամենամեծ` Սարահարթ թաղամասի բնակչության անվտանգ երթևեկությունը:

Ճոպանուղուց օգտվողների գերակշիռ մասը Ալավերդու պղնձաձուլարանում հերթափոխով աշխատող մարդիկ են: 1976 թվականին ճոպանուղին կառուցվել է հենց պղնձաձուլարանի աշխատակիցների համար՝ քաղաքի մի հատվածից մյուսին հասնելն ավելի հեշտ ու արագ դարձնելու նպատակով:

Գործունեության ընթացքում ճոպանուղին երկու անգամ է երկարատև ժամանակով դադարեցրել գործունեությունը: Իսկ ահա 2016թ.-ի մարտի 1-ից ճոպանուղու շահագործումը վերջնականապես դադարեցվել է: Քաղաքացիների խոսքով Ալավերդին չեն պատկերացնում առանց ճոպանուղու: Այն իրենց համար միայն տրանսպորտային միջոց չէ: Իրենց հյուրերին Սանահինի ու Հաղպատի եկեղեցիներին հավասար ներկայացվող հպարտություն է, և մինչ օրս էլ չեն հաշտվում ճոպանուղու չաշխատելու մտքի հետ, հույս ուենանոլ, որ մի օր անպայման կվերաշահագործվի:

Ալավերդու ճոպանուղին միակն է Հայաստանում, որը ոչ թե որպես տուրիստական, այլ տրանսպորտային միջոց է ծառայում: Այժմ, սակայն, անորոշ ժամանակով ճոպանուղու գործունեությունը դադարեցված է:






Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մարինե Բադալյան
դեպի վեր