ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Օղակաձև զբոսայգին այսօր»
21:57, 31.05.2018
5748 | 0
Ժամանցը և օգտակարը ոչ միշտ են ձեռք ձեռքի քայլում: Ժամանակի
ընթացքում փոխվում են հայացքները, հանգստանալու, ժամանցը
կազմակերպելու ձևերը: Դուք նախընտրում եք ռեստորաններ, սրճարաններ, մյուսները կանաչածածկ տարածքներ փայտե նստարաններով:
Երբ կառուցվում էր Օղակաձև զբոսայգին, մարդիկ մտածում էին, որ ևս մի գեղեցիկ կանաչ տարածք է ավելանալու փոշոտ ու ոչ այնքան ծառաշատ քաղաքում, բայց ինչպես միշտ ինչը մենք կառուցում ենք ջանասիրաբար և դժվարությամբ, նույնքան ջանասիրաբար ոչնչացնում այն: Այդպես եղավ նաև Օղակաձև զբոսայգու հետ: Մեծ դժվարությամբ խնամված ծառերի փոխարեն տարածքը լցվեց քարով և բետոնով: 5 կմ երկարությամբ այգուց մնացել է մոտ 600մ կանաչապատ տարածք: 60-ական թվականներին այգու հատվածում եղել են սեփական տներ՝իրենց պտղատու ծառերով, 60-ականների վերջին դրանք քանդվել են, այգում կանգնեցվել են արձաններ, կառուցվել են շատրվաններ ու լողավազաններ: Իսկ ահա այսօր, ամբողջը սրճարաններ են, ապահովելով հետաքրքիր ու ցանկալի հանգիստ ժամանակակից ստանդարտներով: Ժամանակներն են պահանջում, հասարակությունն էլ ընդունում է ու շարժվում թելադրանքով:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մարինե Բադալյան
դեպի վեր