ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Շնողի և Թեղուտի բնակիչները փակել են «Թեղուտ» ՓԲԸ-ը տանող ճանապարհը
20:02, 12.06.2018
4341 | 0
Երեկ առավոտյան «Թեղուտ» ՓԲԸ նախկին աշխատակիցները փակել էին գործարան տանող ճանապարհը և թույլ չէին տալիս որպեսզի մեքենաները շարժվեն դեպի թեղուտ, պահանջելով, որ գործարանը կրկին վերաբացվի:
Խոշորացված Քարկոփ, Թեղուտ և Շնող համայնքների բնակիչները պահանջում էին, որպեսզի «Թեղուտ» ՓԲԸ-ից ապրիլի 1-ին հեռացված տվյալ համայնքների բնակիչ աշխատակիցներին վերականգնեն աշխատանքի:
Ամիսներ առաջ «Թեղուտ» ՓԲԸ-ն դադարեցրել էր իր գործունեությունը՝ պատճառաբանելով, թե անցնում է տեխնիկական վերազնիման, սակայն մամուլում շրջանառվող լուրերի, գործարանի աշխատանքի դադարեցումը պայմանավորված է պոչամբարի վնասված լինելով: Ըստ գյուղացիների տեղեկության, այսօր գործարանում աշխատում են շուրջ 400 մարդիկ, որոնց մեծ մասը անվտանգության աշխատակիցներ են: իսկ իրենք պահանջում են, որ գործարանում աշխատեն միայն իրենց համայնքի բնակիչները, քանի որ գործարանը գտնվում է իրենց գյուղի տարածքում, և օգտագործվում են իրենց հողատարածքները:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մարինե Բադալյան
դեպի վեր