ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Անհայտ դաշնակահարը»
11:37, 12.06.2018
3524 | 0
Տարվա 365 օրերից մեկն էր: Ինչպես միշտ առավոտ շուտ արթնացա (11: 00-ին: Ճ):
Դե գիտեք՝ տուն-տեղ, գործ-մործ ու օրը ճաշ դառձավ: Սովորության համաձայն համակարգիչը աչքով չարեց. տանը չէր: Ճանապարհորդության էր մեկնել քրոջս հետ: Երանության ամիսներ էին. ո՛չ քույրս էր տանը, ո՛չ համակարգիչը: Ճ
Օգնության 2-րդ հնարավորություն ունեի՝ գիրք կարդալ, բայց քանի որ օրը կիրակի էր, իսկ քաղաքային գրադարանն էլ փակ, նոր գիրք վերցնելու հնարավորություն չունէի: Տանը եղած գրքին էլ չտեսնելու էի տալիս. Ալբերտո Մորավիայի «Արհամարանք» ն էր, որն արդեն երեք անգամ կարդացել էի: TV-ով էլ հետաքրքիր հաղորդում փնտրելն էլ նման կլիներ Խ. Աբովյանի որոնումներին: Ինձ էլ ի՞նչ էր մնում անել, եթե ոչ երեք հիմանվոր պատճառը ձեռքիս թեյ պատրաստել ու պատշգամբում նստել:
Թեյիս կում-կում խմելու անհետաքրքիր պատմությունը չեմ պատմի ձեզ, ավելի հետաքրքիր, մի քիչ էլ առեղծվածային պատմություն կար այդ օրվա հետ կապված:
Նա նվագում էր նուրբ, գրավիչ ու պարզ, բայց ոչ հասարակ: Կարող է և դրանք նոտաներ էին, որ շարված էին իրար հետևից (չեմ հասկանում նման բաներից), բայց այնքան հետաքրքիր պատմության էր նման այդ երկու րոպեանոց գլուխգործոցը: Մաքուր էր երաժշտույթյունը, հոգին, սիրտը, միտքը և ԻՆՔԸ:
Տա՜մ, տա՜մ, տա՜մ, որտեղի՞ց էր գալիս այդ ձայնը: Հարևան շենքի քարերը լուռ էին: Չէի հասկանում՝ ինչ էր կատարվում: Մեկ րոպեով ցակությունս կատարվեց ու սկսեցի հետախույզի պես մտածել ու քայլեր ձեռնարկել (Փաստորեն նման ցակություն էլ եմ ունեցել: Ճ)
Հատ առ հատ հիշեցի հարևան շենքի բոլոր բնակիչներին: Հաշվեցի՝ որ տանը քանի հոգի է ապրում, քանի երեխա ունեն ու թե այդ երեխաներից քանիսն են տղա, քանիսը աղջիկ: Անիմաստ էր: Ախր ո՞վ կարող էր լինել, ո՞վ...
Դաշնակահարն աղջիկ էր: Ես զգում էի նրա նուրբ ձեռքերը ու տեսնում նրա միամիտ հայացքը դարչնագույն դաշնամուրին հառած: Աղջնակ, ում կատարումները լսում էի ամեն աստծո օր: Այսօր չեմ լսել, ոչ էլ երեկ: Արդեն քանի օր է նա չի նվագում: Երևի նրա հոգու ճիչը բացի ինձնից ոչ ոք չէր լսում: Երևի նա իմ մասին չգիտեր էլ: Երևի:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մարինե Բադալյան
դեպի վեր