Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 475.99, EUR 526.40, RUB 7.25, GBP 581.09
+19 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ողջունում ենք Պոլսում հիմնադրված առաջին հայկական TV-ին
19:08, 08.01.2019
Արմենական կուսակցության նախաձեռնող խումբը ողջունում է Պոլսում հիմնադրված «Լույս TV» -ի ծնունդը: Մեր զորակցությունն ենք հայտնում նախաձեռնողներին: Հիրավի Թուրքիո փաստացի տարածքում առաջին Հայկական հեռուսատաալիքի գոյությունը մեծ նշանակություն ունի Թուրքիո տարածքում բնակվող Հայերու համար, նրանց հոգևոր, մշակութային և տեղեկատվական պահանջները բավարարելու տեսանկյունից: Հատկապես կարևորում ենք Հայերեն լեզվով հաղորդումների գոյությունը, քանզի դա Հայոց Լեզուն պահպանելու ևս մեկ կարևոր միջոցառում է, տեղի համատարած թրքացման գորշ մթնոլորտում:
Արմենական կուսակցության նախաձեռնող խումբը մաղթում է երակր և անխափան եթեր «Լույս TV» -ին, և իր խորին երախտագիտությունն է հայտնում պարոն Արամ Քուրալին և «Լույս» լրատվական խորհրդի անդամ պարոն Հարություն Քուրալին:

Արմենական կուսակցության նախաձեռնող խմբի Մամլո Դիվան
Մամուլի խոսնակ` MediaPress լրատվական
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
MediaPress լրատվական
դեպի վեր