ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Պայքար կլինի, եթե ԱՀ կառավարիչները գիտակցեն, որ Արցախի կորստի դեպքում դատապարտված են մահվան». Ղարամյան
12:18, 31.08.2023 | mamul.am
2431 | 0

Արցախի ԱԺ նախկին նախագահ, ԱԽ նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախը կարող է պայքարել և մնալ հայկական միայն մեկ պարագայում, եթե Արցախի կառավարիչները (Նախագահ և կառավարության անդամներ, Աժ նախագահ և պատգամավորներ, դատավորներ, դատախազներ և այլ պատասխանատուներ) գիտակցեն, որ իրենք դատապարտված են մահվան՝ Արցախի կորստյան դեպքում և կունենան կյանք՝ Արցախի փրկության դեպքում...
Հ.Գ. Այլ տարբերակ չկա...
Ներքին երկաթյա կարգապահություն՝ հիմնված սոցիալական արդարության, կեղծ ժողովրդավարությունից հրաժարվելու, մասնակի կամ լրիվությամբ քաղաքական-հասարակական կազմակերպություների գործնեությունը սահմանափակելու ,բոլոր պառակտիչներին և սադրիչներին պատժելու և այլ նեգատիվ երևույթները պետական հանրային կյանքից վերացնելու հիմքի վրա...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր